News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Թուրքական ապրանքների ներմուծումից հարկային եկամուտները 2020 թվականին 25 միլիարդ դրամ (ավելի քան 50 միլիոն դոլար) են կազմել: Այս մասին փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական ​​եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը: Նրա խոսքով` դեռ վաղ է ասել, որ ապագայում Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքը հարկային եկամուտների կրճատման կհանգեցնի, քանի որ ներկրողները նաեւ այլ այլ շուկաներ են թիրախավորում, այդ թվում` չինականը:

Նա հավելեց, որ 2019-ի վերջին ներմուծված թուրքական ապրանքները կարող են մաքսային ձեւակերպում անցնել 4 ամսվա ընթացքում: «Թուրքիայից Հայաստան ներկրվել է հագուստ, ցիտրուսային մրգեր, կենցաղային քիմիա եւ այլն»,- ասաց Շարաֆյանը:

Ըստ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտյոմ Կարապետյանի` արգելքից հետո արդեն թուրքական ապրանքների ներմուծման փորձեր են եղել: «Այդ փորձերը կասեցվել են: Գերատեսչությունը բավարար հնարավորություններ ունի` նման երեւույթների դեմ արդյունավետ պայքարի համար»,- շեշտեց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ