News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
405.78
EUR
415.48
RUB
6.71
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ 20 նահանգներից կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչախմբին ձեռնարկել կոնկրետ քայլեր Արցախի գոյատեւման եւ Հայաստանի անվտանգության հարցերում, հաղորդում է «Դաշնակցության» Հայ դատի կենտրոնական խորհուրդը:

«Պետքարտուղարին եւ ՊՆ-ին հասցեագրված նամակում ընդգծված է տարածաշրջանային ճգնաժամի լրջությունը, որի պատճառն է Ադրբեջանի եւ Թուրքիայի վեցշաբաթյա անողոք ագրեսիան անցած տարի աշնանը. առաջարկվում են անհապաղ միջոցներ ԱՄՆ հետեւյալ քաղաքական առաջնահերթությունների շրջանակում.

- ԱՄՆ-ի կողմից արտակարգ օգնություն, որը տրամադրում է Արցախի բնակիչներին հնարավորություն վերականգնել իրենց համայնքներն ու կյանքն առանց հետագա արյունահեղության վախի:

- ԱՄՆ-ի մասնակցության վերականգնում ամուր տարածաշրջանային կարգավորման փնտրտուքի գործում, որը հիմնված է ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա, որը կպաշտպանի Արցախի անվտանգությունն ու կօգնի ապահովել, որ եւս մեկ պատերազմ չսանձազերծվի:

- ԱՄՆ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը եւ նրա դերը՝ որպես օրինական կողմ այդ հակամարտությունը կարգավորելու բանակցություններում:

- ԱՄՆ-ի առաջնորդությունը հայ գերիների անհապաղ ազատագրումն ապահովելու գործում:

- ԱՄՆ-ի պատասխանատվությունը, ներառյալ պատժամիջոցներն ընդդեմ ադրբեջանցի եւ թուրք բարձրաստիճան առաջնորդների, Բաքվին օգնություն ցուցաբերելուց հրաժարումը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հայկական խմբի նամակը նախաձեռնել է կոնգրեսական Ֆրենք Փալոնեն, Գաս Բիլիրաքիսը, Ջեքի Սպեյերը, Դեւիդ Վալադաուն եւ Ադամ Շիֆը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ