News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը շարունակում է քաղաքացիներին բերման ենթարկել կառավարության 3-րդ մասնաշենքին հարակից տարածքից: Մասնավորապես, ոստիկանները փորձեցին բերման ենթարկել «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, սակայն նրան հաջողվեց դուրս պրծնել ոստիկանների ձեռքից և հեռանալ ակցիայի տարածքից։

Նրան հետապնդեցին ոստիկանները և կրկին փորձ արեցին բերման ենթարկել։ Ինչպես նկատելի էր, Իշխան Սաղաթելյանի դեմքից արյուն էր հոսում։ Ի վերջո նրան բերման չենթարկեցին։ «Դուք հո խուժան չեք: Նիկոլ, ամեն ինչի համար պատասխան ես տալու»,-ասաց Սաղաթելյանը:

Նշենք, որ Կառավարության մասնաշենքերի մոտից  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 25 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ ընդդիմությունը հայտարարել էր այսօր ռավոտյան Նիկոլ Փաշինյանը պետք է այցելի Կառավարության թիվ 3 մասնաշենք եւ կոչ էին արել արգելել նրա տեղաշարժը: Մինչև ակցիայի մեկնարկը շենքերը շրջափակվել էին ոստիկանության բազմաթիվ ծառայողներով, որոնց պաշտպանությամբ էլ Փաշինյանն այցելեց Կառավարության 3-րդ մասնաշենք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ