News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ժամանակակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է։ Այս մասին Շրջակա միջավայրի նախարարությունում խորհրդակցության ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Այդ պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցված վնասների հետեւանքները լինեն կառավարելի:

Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձեւակերպենք՝ շատ դառն արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք: Հետեւաբար, Շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետեւելն է եւ դա ապահովելը»,- ասել է Փաշինյանը խորհրդակցության ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ