News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը «Մեծ քսանյակ»-ին վճռական գործողությունների կոչ է անում՝ համաշխարհային տնտեսության «վտանգավոր դիվերգենցիան» հետ շրջելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՀ կառավարող տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան:

Նրա խոսքով՝ ավելի աղքատ երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարումն արագացնելու համար անհրաժեշտ է «ավելի սերտ միջազգային համագործակցություն»՝ ներառյալ հավելյալ ֆինանսավորում:

Նա նաեւ կոչ է արել շարունակել G20-ի կառավարությունների կողմից հասցեական բյուջետային աջակցությունն ու հայտարարել , որ կենտրոնական բանկերը պետք է աջակցեն ադապտիվ դրամավարկային եւ ֆինանսական քաղաքականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ