News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Վարչապետի աթոռին կառչած անձն ունի մեկ ճանապարհ՝ արագ անցնցում հենց հիմա կարդա իր հրաժարականը եւ նետվի պատմության աղբանոցը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«մենք պատրաստ ենք Նիկոլ Փաշինյանի արագ, անցնցում հեռացման պահանջի օրակարգով հանդիպել, քննարկել իր հեռացման հարցը: Մենք այդ միջանցքը թողնում ենք: Երեւանում քաղաքացիական բախում չպետք է լինի»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանն նշեց, որ Հանրապետության հրպարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մենք իրենց ժեխ ենք ասել, անպատվել ենք. «Այս պահին նորից այդ մարդը փորձում է մեր ժողովրդին տանի պռկտման, պետականությունը տանի կործանման: Մենք դա թույլ չենք տալու: Մենք ունենք խնդիր մեկ մարդու հետ՝ գերագույն գլխավոր խեղկտակ Նիկոլ Փաշինյան:

Առաջարկում եմ երթով շարժվել դեպի Բաղրամյան պողոտա, դեպի Ազգային ժողով: Գիտեք, ոեր ԱԺ նիստ է նշանակված: ԱԺ խորհրդի նիստ էլի տեղի չի ունեցել: Մենք մեր պահանջը կհայտնենք, նորից կվերադառնանք հրապարակ: Դուրս ենք գալիս պրոսպեկտ ու շրժվում ենք Բաղրամյն»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ