News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արքայադուստր Լաթիֆան դիմել է Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը՝ խնդրելով հետաքննել ավելի քան 20 տարի առաջ Քեմբրիջում իր ավագ քրոջ առեւանգումը:

Նամակում, որը փոխանցվել է  BBC-ին, Լաթիֆան Քեմբրիջշիրի ոստիկանությանը հայտնում է, որ դա կարող է օգնել ազատել արքայադուստր Շամսային, ում պատանդ էին վերցրել հոր հրամանով:

Շամսան, ով այդ ժամանակ 18 տարեկան էր, իսկ հիմա՝ 39, այդ պահից չի երեւացել հանրության առջեւ:

Դուբայի կառավարությունը չի պատասխանելու մեկնաբանելու BBC-ի խնդրանքին:

2019 թվականին դատարանը վճռել է, որ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիլ ալ Մաքթումն առեւանգել է իր երկու դուստրերին եւ նրանց պատանդ պահել հակառակ նրանց կամքի:

Անցած շաբաթ BBC Panorama-ն տեսահոլովակներ է ցույց տվել, որոնք թաքուն նկահարանել է Լաթիֆան իրեն տրամադրված հեռախոսով եւ ասել, որ իր հայրը պատանդ է պահում իրեն 2018 թվականին անհաջող փախուստից հետո:

2000 թվականին փախուստից երկու ամիս անց Շամսան բռնի կերպով առեւանգվել է Քեմբրիջից, նրան ուղղաթիռով հասցրել են Ֆրանսիա, ապա մասնավոր ինքնաթիռով տեղափոխվել Դուբայ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ