News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պետության կողմից ուժեղ ֆիսկալ աջակցության եւ շարունակվող պատվաստման համադրումը կարող է վերակենդանացնել ԱՄՆ տնտեսությունը, որը վերականգնվում է կորոնավիրուսի համավարակից հետո, եւ հանգեցնել վերջին տասնամյակներում ՀՆԱ ամենազգալի աճին: Այս մասին հայտարարել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի նախագահ Ջոն Ուիլյամսը, փոխանցում է «ԱՄերիկայի ձայնը»:

Ուիլյամսի լավատեսությունը կիսում են Դաշնային պահուստային համակարգի նրա մի քանի գործընկերներ, որոնք զգալի տնտեսական աճ են ակնկալում: Ուիլյամսը հասկացրել է, որ ԴՊՀ-ն չի նախատեսում մոտ ապագայում կրճատել իր աջակցությունը տնտեսությանը:

«Ուժեղ դաշնային ֆինանսական օժանդակության և պատվաստման ոլորտում մշտական առաջընթացի պարագայում այս տարի ՀՆԱ-ի աճը կարող է լինել ամենամեծը վերջին տասնամյակների ընթացքում»,- ասել է Ուիլյամսը վիրտուալ հանդիպմանը, որը կազմակերպել էր աֆրոամերիկացիների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունը:

ԴՊՀ նախագահ Ջերոմ Փաուելը, երեքշաբթի Կոնգրեսում ելույթ ունենալիս կարծիք է հայտնել, որ ամերիկյան տնտեսությունը այս տարի կարող է աճ գրանցել 6 տոկոսի սահմաններում: Ուիլյամսը, սակայն, նախազգուշացրել է, որ անհրաժեշտ է ընդունել նոր միջոցներ: Վիրուսի մուտացիան կարող է դանդաղեցնել վերականգնման գործընթացը:

Նյու Յորքի դաշնային բանկի ղեկավարը նույնպես նշել է, որ համավարակի առաջացրած տնտեսական ճգնաժամը վատ է անդրադարձել սեւամորթ վարձու աշխատողների եւ մասնավոր բիզնեսի սեփականատերերի վրա: Նա ասել է, որ այս թերությունների վերացումը կարեւոր կլինի տնտեսության վերականգնման համար:

Ուիլյամսի խոսքով՝ ԴՊՀ-ն «նախկինի պես օգտագործելու է ամբողջ գործիքակազմը, որ երաշխավորի վերականգնման առավելագույն կայունություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ