News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Սիրիայի արտաքին գործերի եւ էմիգրանտների գործերով նախարարությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդին կոչ է արել կատարել իր պարտականությունները եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել «սիրիական տարածքում ամերիկյան ագրեսիան կասեցնելու եւ դրանց կրկնությունը կանխելու համար», հաղորդում է ՍԱՆԱ-ն:

«Նախարարությունը նամակ է ուղարկել գլխավոր քարտուղարին եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին, որով հաստատել է, որ Վաշինգտոնը խախտել է միջազգային իրավունքի եւ ՄԱԿ կանոնադրության դրույթները, եւ որ ամերիկյան ռազմական ինքնաթիռները երեկ չէ առաջին օրը գնդակոծել են Դեյր-էս-Զորի օբյեկտները՝ սիրիա-իրաքյան սահմանի մոտ: Այս ագրեսիան վերջինն է ԱՄՆ զորքերի կողմից կրկնվող հարձակումների շարքում՝ շինծու պատրվակներով կամ խայտառակ արդարացումներով, որոնցով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները պարծենում են Վաշինգտոնում իրենց հարթակներից:

Նախարարությունն ընդգծել է, որ այս ագրեսիան հակասում է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամի ենթադրվող դերին, որը պատասխանատու է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար:

Արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ այս ագրեսիան կհանգեցնի տարածաշրջանում լարվածության սրման, քանի որ դա ամերիկյան նոր վարչակազմի բացասական քաղաքականության ցուցանիշ է, որը պետք է համապատասխանի միջազգային օրինականության նորմերին, միջազգային իրավունքին եւ Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումներին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ անկախության պահպանման գործում:

Նախարարությունը կրկին կոչ է արել Անվտանգության խորհրդին կատարել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պարտավորությունները եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի իր մշտական անդամը չշարունակի ագրեսիան եւ հանցագործությունները ինքնիշխան պետության եւ ՄԱԿ-ի հիմնադիր անդամի հանդեպ, ինչպես նաեւ կանխել այս ագրեսիվ քաղաքականության կրկնությունը, ինչը հանգեցնում է քաոսի տարածման, սիրիական ենթակառուցվածքների ոչնչացման եւ լարվածության աճի տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում, ինչը ուղղակիորեն համապատասխանում է զինված ահաբեկչական կազմակերպությունների շահերին»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հայտնվել է ՍԱՆԱ գործակալության տրամադրության տակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
Ամենաշատ