News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 26-ին Դիլիջանում տեղի ունեցած մի խումբ անձանց թունավորման փաստով:  

Ժամը 14:55-ի սահմաններում, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 9 քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Տավուշի մարզի բնակիչներ, 25-ամյա Գեղեցիկ Պողոսյանը, 34-ամյա Մերի Պողոսյանը, 29-ամյա Հերիքնազ Երիցյանը, 35-ամյա Թագուհի Պողոսյանը, 38-ամյա Ստելա Հովհաննիսյանը, 23-ամյա Հասմիկ Ալավերդյանը, 55-ամյա Նարինե Գուլինյանը, 21-ամյա Սվետլանա Վարդանյանը և 30-ամյա Մերի Գալստյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գործող «Նյու Սիթի» առեւտրի կենտրոնում բենզինային գեներատորից արտանետված ծխի հետևանքով:   Ավագ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ