News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավ-արեւելքում Դիարբեքիր քրդական նահանգի դատարանը մեղադրանք է առաջադրել քրդին ահաբեկչություն քարոզելու մեջ սոցիալական ցանցերում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2019 թվականին ուղարկված նամակի մասին հաղորդագրությունների պատճառով, հաղորդում է Mezopotamya գործակալությունը:

Դիարբեքիրի գլխավոր դատախազը մեղադրական եզրակացության մեջ հայտարարել է, որ տղամարդը կիսվել է Թրամփի նամակի լուսանկարով, որն ուղարկվել էր Էրդողանին նաքխան այն, երբ Թուրքիան սկսել էր ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս Սիրիայի քրդերի դեմ, որում նա կոչ էր արել Թուրքիայի նախագահին «հիմար չլիներ», եւ այդ հրապարակումը ստացել է երեք հավանություն:

Եւս մեկ հրապարակում, որն առաջացրել է դատախազի դժգոհությունը, «Ժողովուրդների դեմորկրատիա» քրդամետ կուսակցության պատգամավորի լուսանկարն էր, որում պատկերված է ինքնաձիգը կոտրող աղավնի՝ «Մարդիկ ապրում են խաղաղության մեջ» գրառմամբ:

Տղամարդը խոստովանել է, որ հրապարակել է վերոնշյալ տեղեկատվությունը, սակայն հերքել մեղադրանքները: Դատավարությունը կշարունակվի Դիարբեքիրում, իսկ հստակ օրը կորոշվի ավելի ուշ:

Duvar լրատվական կայքի տվյալներով՝ 2015-2020 թվականների ընթացքում «Ժողովուրդների դեմորկրատիա» կուսակցության շուրջ 16 000 անդամներ եւ կողմնակիցներ են բերման ենթարկվել, եւ ավելի քան 5 000-ը շարունակում է գտնվել բանտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ