News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ իրավացի չէր «Իսկանդերի» մասին իր ասածը: Պուտինից ներողություն է խնդրել, իսկ իր ժողովրդի՞ց: Այս մասին նշում է «Ժուռնալիստսկայա պրավդան»: «Իսկանդերների» մասին սկանդալը, որը քիչ էր մնում Նիկոլ Փաշինյանի համար վարչապետի պաշտոնի գին ունենար, նվիրել է նոր արտասովոր շրջադարձ: Փաշինյանը խոստովանել է, որ սխալ է եղել: Բայց ինչպես, նա ինչպես է դա արել:

Ինչպես եղել էր մի քանի օր առաջ՝ արտառոց անհեթեթություն «10 տոկոսով պայթած հրթիռների մասին» եւ իր սխալը մինչեւ պատվի վերջին կաթիլը պաշտպանելու պատրաստակամություն: Ասել է անհեթեթություն, եւ ոչ ոք, լսում եք՝ ոչ ոք իրավունք չունի անգամ կասկածելու նրա փորձագիտական իրավացիությանը: Կասկածեց Գլխավոր շտաբի պետի տեղակալը. վերջ, դու հեռացված ես, գեներալ: Վարչապետի խոսքը կասկածի, ծաղրի եւ այլեւայլ թերահավատության ենթակա չէ: Եվ այդպես կլինի յուրաքանչյուրի հետ, ով համարձակություն կցուցաբերի...

Բռնկվեց հզորագույն ներքաղաքական ճգնաժամ, որ քիչ էր մնում վերաճեր ռազմական հեղաշրջման՝ Փաշինյանին հրաժարական տալու բանակի եւ ոստիկանության ղեկավարության պահանջով. ոչ մի բան, business as usual, շարունակում ենք շարժումը, ոչ մի քայլ հետ: Երկրում քիչ էր մնում քաղաքացիական պատերազմ բռնկվեր՝ բարիկադներ, երթեր, կառավարական շենքերի գրավում. ոչ, ոչ մի բան չկարողացավ Նիկոլ Փաշինյանին տեղաշարժել իր սկզբունքային դիրքորոշումից. ես ամեն ինչ ճիշտ եմ ասել, ինքներդ եք հիմարներ, որ ինձ վրա ծիծաղում եք, դուք ամեն ինչի համար կվճարեք:

Եվ հանկարծ... թմբուկի մանրահարվածներ... եռուցիչի պես տաք վարչապետը խոստովանում է, թե այո, կոպիտ սխալ է թույլ տվել: «Իսկանդերների» հետ կապված սխալ բան է եղել:

Վա՜յ... Հրեշտակի տեսիլք, մարգարեական երազ, հանգուցյալ տատիկի հայտնություն: Ի՞նչը կարող է սասանել այդպիսի անսասան մարդու վճռականությունը:

Ընդամենը Ռուսաստանի նախագահի հետ խոսակցությունը: Վլադիմիր Վլադիմիրովիչը կարողանում է նույնիսկ այդպիսի բորբոքված տղերքին համոզել հանդարտ խոսքով եւ խելամիտ փաստարկներով: Դե էլի ինչ-որ ձեւով, այդ ամենը չէ՞ որ գաղտնի էր:

Եվ ահա հայտնվում է այսպիսի կարճ հաղորդագրություն.

«Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը «Արմենպրեսի» հետ զրույցում պարզաբանել է այդ հարցը:

«Առկա փաստերի եւ տվյալների վերլուծության արդյունքում Հայաստանի վարչապետը եկել է այն եզրակացության, որ պատշաճ կերպով տեղեկացված չէր  իրավիճակի մասին: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի ընդհանուր բան չունի ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Անկասկած, ռուսական զենքը լավագույններից մեկն է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտորեն համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում եւ մտադիր է քայլեր ձեռնարկել դրա հետագա խորացման ուղղությամբ»,- հայտարարել է Գեւորգյանը:

Լավ, ժամանակն է փոխել տոնը: Այս ամենը, իհարկե, ծիծաղելի է, բայց եկեք այժմ լուրջ խոսենք:

Այն փաստը, որ Փաշինյանի տաք գլխին հասնում են միայն Պուտինի նման մարդու խոսքերը, անկասկած ցուցադրում է հիերարխիան ռուս-հայկական հարաբերություններում եւ չի կարող չուրախացնել: Փաշինյանի ականջները, կներեք կոշտության համար, երեւի արդեն մի քիչ քաշել են, որպեսզի նա շատ չլկտիանա, եւ «Իսկանդերներն» էլ արդեն սկսել են ինչպես պետքն է պայթել եւ «80-ականների զենքից» հրաշալի կերպով ժամանակակից ռազմական հայթեքի են վերածվել, եւ ընդհանրապես`  «անկասկած, ռուսական զենքը լավագույններից մեկն է աշխարհում», եւ մեզ այլ բան պետք չէ (հիշեցնենք` սկզբում Փաշինյանի արտահայտությունից հետո նրա կողմնակիցները փորձում էին ցրել այն թեման, որ Հայաստանին կործանել է ներմուծված վատ զենքը, իսկ այլ բան նրանք չէին գնել, քանի որ նոր մատակարարներ փնտրելու ժամանակ չկար): Այս ամենն, անկասկած, երջանիկ ավարտի է նման` հայ-ռուսական հարաբերությունների առումով, սակայն... Սակայն ընդհանրապես այդ ամենը պարզապես սարսափելի է թվում:

Մեկ անգամ եւս. պետության ղեկավարը չար հիմարություն դուրս տվեց, որը վիրավորական էր ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հայկական բանակի համար: Այդ հիմարությունն ուղղակի քաղաքացիական պառակտում առաջացրեց: Եվ հիմա, երբ դու` Նիկոլ Փաշինյան, ընդունում ես, որ սխալվել ես, ինչպե՞ս ես դա անում:

Դու ներողություն ես խնդրում Տիգրան Խաչատրյանից, ով ճիշտ էր, իսկ դու` ոչ, եւ վերադարձնում նրան իր պաշտո՞նը: Ոչ: Դու անկեղծ ընդունո՞ւմ ես, որ վիրավորական հիմարություն ես ասել: Ոչ: Դու դա պարուրում ես շրջահոսելի «ինձ սխալ են զեկուցել» ձեւակերպմամբ: Իբր «ինձ խաբել են, իսկ ես այնքան միամիտ եմ, հավատում եմ ամեն ինչի: Ինչ ինձ ասեն, ամեն ինչ կրկնում եմ: Վաղը կասեմ, որ Երկիրը տափակ է, հաջորդ օրը` որ Ռուսաստանը խոցել է Boeing-ը Դոնբասում: Դե ինչ անել, այդպես են ինձ զեկուցել: Չէ որ ես թութակի պես կրկնում եմ ամեն ինչ»:

Վերջապես, դու գոնե ինքդ ասացի՞ր ես քո սխալի մասին: Ոչ: Դա արել է քո մամուլի քարտուղարը: Անգամ այստեղ դու ինքնուրույն գործելու համարձակություն չունեցար: Որքան սխալներ ես հասցրել անել, եւ հիմա կարծում ես, որ այդ դժկամ փնթփնթոցով` «Գեւորգյան, ասա այնտեղ ինչ-որ բան, որ բոլորը հանգստանան... դե որ... «Իսկանդերի» մասին, հա... որ ես այդքան էլ ճիշտ չէի»,- լուծեցի՞ր խնդիրը: Ապշեցուցիչ հետաքրքիր անձնավորություն: Ռազմավարության ադեպտ: Եւ ցանկացած բարդ իրավիճակում` «... թփերի մեջ: Չգիտես ինչու, հենց այդպիսի «կադրերն են», այդպիսի «համարձակ հեղափոխականներն են» հայտնվում գահին «գունավոր հեղափոխություններից» հետո. հարցրեք Յուշչենկոյին եւ Սաակաշվիլին: Իսկ հետո սխալներ եւ` թփերի մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ