News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Թվային ավտորիտարիզմը»` ինտերնետի անջատումներից եւ առցանց հսկողությունից մինչեւ սոցիալական մեդիայի հարկերը եւ ձերբակալությունները հակակառավարական դիրքորոշման համար, սպառնում է հիմնարար ազատություններին եւ իրավունքներին աֆրիկյան մի շարք երկրներում:

Աֆրիկայի թվային իրավունքների ցանցի (ADRN) կողմից 10 երկրում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին երկու տասնամյակի ընթացքում կառավարությունները տարբեր միջոցներ են կիրառել` ինտերնետում մարդկանց կազմակերպվելու, իրենց կարծիքը բարձրաձայնելու եւ կառավարմանը մասնակցելու ունակությունը ճնշելու համար:

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ ինտերնետում քաղաքացիական տարածքները փակվում են տարատեսակ ռեպրեսիվ գործողությունների արդյունքում, այդ թվում` կամայական ձերբակալությունների, չհիմնավորված վերահսկողության եւ ահաբեկման տարբեր ձեւերի»,- ասել է ADRN-ի խոսնակ Ջուլիետ Նանֆուկան:

«Ինտերնետում ինքնագրաքննությունը խթանվում է ֆինանսական սահմանափակումների եւ առցանց քոնթենթի կարգավորման միջոցով: Այս բոլոր գործողությունները խոչընդոտում են խոսքի ազատությանը եւ տեղեկատվության հասանելիությանը, որոնք հիմնարար նշանակություն ունեն քաղաքացիական ծաղկող տարածության համար»,- Thomson Reuters-ին ասել է հետազոտության հեղինակներից մեկը:

Համաշխարհային բանկի տվյալներով` 2019 թվականին Աֆրիկայի` Սահարայից դեպի հարավ գտնվող երկրներում հասանելիությունն ինտերնետում աճել է 25 տոկոսով` 2000 թվականին 1 տոկոսից պակասի համեմատ:

Նոր հետազոտությունը, որն ընդգրկել է Հարավային Աֆրիկան, Կամերունը, Զիմբաբվեն, Ուգանդան, Նիգերիան, Զամբիան, Սուդանը, Քենիան, Եթովպիան եւ Եգիպտոսը, ինտերնետի վերահսկման կամ գրաքննության համար օգտագործվող տեխնոլոգիաների, մարտավարության եւ տեխնիկայի 115 օրինակ է փաստագրել:

Ըստ հետազոտության` կառավարությունների կողմից օգտագործվով ամենատարածված մեթոդներն էին թվային հսկողությունը, ապատեղեկատվությունը, ինտերնետի անջատումը, թվային իրավունքները սահմանափակող օրենքները եւ ձերբակալություններն ինտերնետում արտահայտությունների համար:
Օգտագործվող մյուս ռազմավարություններից են SMS-ների զանգվածային արգելքները, բլոգերների պարտադիր գրանցումները, սոցիալական մեդիայի հարկերը, բջջային SIM քարտի գրանցման եւ ինտերնետ-սրճարանների օգտագործման պարտադիր նույնականացումը:

Օրինակ, հետազոտողները պարզել են, որ բոլոր երկրներն ինտերնետ-հսկողություն եւ բջջային գաղտնալսման տեխնոլոգիաներ կամ արհեստական ​​ինտելեկտ են օգտագործում` հիմնական բառեր օգտագործող որոշակի մարդկանց հատուկ մոնիտորինգի համար: Նաեւ պարզվել է, որ կառավարությունները գնալով ավելի հաճախ են անջատում ինտերնետը կամ բջջային կապի համակարգերը:

Հետազոտության համաձայն` աֆրիկյան պետությունների կառավարությունների կողմից ինտերնետի կանխամտածված անջատումների քանակը 2020-ին հասել է 25-ի` 2019 թվականին 21-ի համեմատ, ընդ որում, ամենից շատ տուժել են Ալժիրը, Եթովպիան եւ Սուդանը:

Ապատեղեկատվությունը տարածված է դարձել նաեւ ինչպես մասնավոր ընկերությունների, այնպես էլ կառավարությունների կողմից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Ամենաշատ