News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Փետրվարի 27-ին, ժամը 04.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ րոպեներ առաջ Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի բակում գողացել են «Լեքսուս» մակնիշի մեքենայի կողային հայելիները:

Օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Գողությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկվեցին: Հաղորդումից մեկ ժամ անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն 25 և 33 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի, մյուսը Երևանի բնակիչ է:

Ստացված տվյալներն իրացնելու արդյունքում նույն օրը կասկածյալները Երևանի Արգիշտիի փողոցից բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:

Նրանք տվել են խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ