News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ իշխանությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում ընդդիմության հետ կոնսենսուսի հույս ունի: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Նշենք, որ դա միակ հարցն էր, որին Փաշինյանը բարեհաճեց պատասխանել:

Նրա խոսքով՝ իրենք դիտարկում են ընտրությունները որպես հանրային համերաշխության վերականգնման միջոց:

«Ընտրություններն այդ հարցի լուծման եւ ժողովրդի կամարտահայտման մեխանիզմն են: Իրենց կարծիքը կարող են արտահայտել ոչ միայն մեր այն քաղաքացիները, որոնք ժամանակ ունեն մասնակցելու կառավարական կամ ընդդիմադիր հավաքներին, այլ նաեւ մնացած բոլորը»,-ասաց Փաշինյանը:

Նա նաեւ նշեց, որ քաղաքական ուժերը, այդ թվում իշխանությունը, պետք է երաշխավորեն, որ ընտրությունները կանցնեն ազատ, թափանցիկ եւ արդար:

Փաշինյանը ծրագրում է մոտ օրերս այդ հարցով հանդիպել ընդդիմության ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ