News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Google Alphabet Inc-ը վեբ էջեր հաճախելիությանը հետեւելու համար չի ստեղծի եւ չի օգտագործի այլընտրանքային գործիքներ, երբ մյուս տարվանից իր Chrome բրաուզերում սկսի աստիճանաբար հրաժարվել գոյություն ունեցող տեխնոլոգիաներից:

Google-ն անցյալ տարվա սկզբին էր առաջին անգամ հայտարարել, որ կազատվի cookie ֆայլերից, որոնք տասնամյակներ շարունակ թույլ են տվել տեղադրել առցանց գովազդ, որպեսզի համապատասխանի Եվրոպայում եւ ԱՄՆ-ում տվյալների գաղտնիության մեծացող ստանդարտներին:

Գաղտնիության պաշտպանության ակտիվիստները երկար տարիներ քննադատել են տեխնոլոգիական ընկերություններին, այդ թվում Google-ին՝ վեբ կայքերը դիտելու մասին գրառումներ հավաքելու համար cookie ֆայլեր օգտագործելու պատճառով, ինչը նրանց թույլ է տալիս մշակել պրոֆիլները՝ օգտատերերի հետաքրքրությունները հաշվի առնելով, որ ցույց տան անհատականացված գովազդներ:

Google-ը հիմա խոստանում է, որ այլ տեխնոլոգիաներ չի օգտագործելու cookie ֆայլերը փոխարինելու կամ Chrome-ի մեջ գործառույթներ ստեղծելու համար, որպեսզի այդ տվյալներին իր համար հասանելիություն ապահովի, չնայած շարունակում է մեթոդներ թեստավորել, որ ընկերությունները կարողանան գովազդ ուղարել ընդհանուր հետաքրքրություններով անանուն օգտատերերի մեծ խմբերի:

«Որպեսզի համացանցը շարունակի բաց ու հասանելի մնալ բոլորի համար, բոլորս պետք է ավելին անենք գաղտնիության պաշտպանության համար, իսկ դա նշանակում է հրաժարում ոչ միայն cookie ֆայլերից, այլեւ ցանկացած տեխնոլոգիայից, որն օգտագործվում է վեբ էջերը դիտելիս առանձին օգտատերերի հետեւելու համար»,- նշվում է Google-ի բլոգում:

Գովազդային տեխնոլոգիաներով զբաղվող մրցակից ընկերությունները գործիքներ են ստեղծում համացանցում, ներառյալ Criteo SA-ում եւ Trade Desk-ում օգտատերերի անանուն նույնականացման համար:

Երկու ընկերությունների բաժնետոմսերը անկում էին գրանցել 2020 թվականի հունվարին այն բանից անմիջապես հետո, երբ Google-ն առաջին անգամ հայտարարել էր cookie ֆայլերից հրաժարվելու մասին, բայց վերջին տարվա ընթացքում կայուն աճել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ