News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ներկայացուցիչները քննարկվել են Ճգնաժամային արձագանքման կենտրոնի բազայի վրա երկրների միջպետական տեղեկատվական փոխգործակցության մեծացումը: Այս մասին հայտարարել է Միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Հավաքի նպատակը ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի եւ նրա հետ փոխգործակցության լիազորություն ունեցող ազգային մարմինների միջեւ տեղեկատվական փոխգործակցության կատարելագործումն է:

Հանդիպման մասնակիցները քննարկել են ճգնաժամի արձագանքման համակարգի արդիական խնդիրները եւ նախանշել են ՀԱՊԿ ձեւաչափով տեղեկատվական փոխազդեցության բարելավման հիմնական ուղղությունները: Մասնավորապես, այս տարի համատեղ դասընթացներ կանցկացվեն այն պետությունների պաշտպանության գերատեսչությունների հետ, որոնք գտնվում են հավաքական անվտանգության նույն տարածաշրջանում:

Հավաքի մասնակիցները լսել են զեկույցներ Ռուսաստանի պաշտպանության նախարարության եւ դաշնային մարմինների միջեւ տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման, ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ՀԱՊԿ շրջանակներում որոշումներ կայացնելու, ԱՊՀ սահմանապահ զորքերը համակարգելու փորձի, ինչպես նաեւ ՀԱՊԿ երկրներում սպառնալիքի կամ արտակարգ իրավիճակների դեպքում տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման մասին:

Միջոցառմանը մասնակցել են կազմակերպության Միավորված շտաբի եւ քարտուղարության, ՌԴ ՊՆ-ի, Ռուսաստանի ԱԻՆ-ի, ՌԴ Պահպանության դաշնային ծառայության, ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի ներկայացուցիչներ: Տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի,Ղրղզստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ