News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Etihad ավիաընկերությունը հայտնել է 2020թ․ 1,7 միլիարդ դոլարի չափով խոշոր օպերացիոն վնասների մասին, որն արտացոլում է կորոնավիրուսի համավարակի ծանր կորուստները, հայտնում է AFP-ն:

Etihad-ը հայտնել է 2020թ. 2,7 միլիարդ դոլարի եկամուտների մասին՝ նախորդ տարվա 5,6 միլիարդի դիմաց, կտրուկ անկումը նա վերագրել է «ճանապարհորդող մարդկանց զգալի քիչ քանակին», քանի որ աճող համավարակը վնասներ է հասցրել ավիափոխադրումներին:

Բայց ավիաընկերությունը, որը Մերձավոր Արեւելքի առաջատար ավիափոխադրողներից մեկն է, ֆինանսական կորուստների էր բախվել շատ առաջ, քան համավարակը կավերեր համաշխարհային ավիացիոն արդյունաբերությունը: 2016 թվականից Etihad-ը կորցրել է ընդհանուր առմամբ 5,62 միլիարդ դոլար, քանի որ ակտիվորեն բաժնեմասեր է գնել Եվրոպայից մինչեւ Ասիա ավիաընկերություններում, որպեսզի մրցակցի տարածաշրջանի այլ առաջատար ավիաընկերությունների հետ:

Ծախսերի կրճատման միջոցառումների շնորհիվ ընկերությունը նոր էր սկսում վերականգնվել անցյալ տարվա սկզբի տնտեսական խնդիրներից: Նա հայտարարել է ներդրումային ընկերությանը 38 ինքնաթիռի վաճառքի մասին՝ փորձելով ավելացնել շահույթը 1 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի մեջ:

Այնուհետեւ սկսվեց համավարակը: Արաբական Միացյալ Էմիրությունները անցած տարվա մարտին դադարեցրեցին թռիչքները՝ վիրուսի տարածումը կասեցնելու համար: Ըստ ավիաընկերության տվյալների՝ ուղեւորափոխադրումներն ընկել են մինչեւ 4,2 միլիոն մարդ՝ նախորդ տարվա 17,5 միլիոնից: Օդանավերի ուղեւորությունների հզորությունը նվազել է 64%-ով: Միայն 2020 թվականի առաջին կեսին օպերատորը կորցրել է 758 միլիոն դոլար: Կորուստները ստիպել են ավիաընկերությանը կրճատել իր անձնակազմը 33%-ով, իսկ աշխատավարձերը` 25-50%-ով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ