News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Սյունիքի մարզում նախքան սահմանների «հստակեցման» գործընթացի ավարտը պետք է 5-7 կմ լայնությամբ ապառազմականացված գոտի ստեղծվի: Այս մասին մարտի 5-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո ՀՀ իշխանությունները, անհասկանալի պատճառներով, որոշեցին «հստակեցնել» սահմանները Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում, եւ դա արվում է Ադրբեջանի պայմաններով: Ավելի վաղ Հայաստանի օմբուդսմենը եւ դեմ էր արտահայտվել գործընթացին իր ներկայիս տեսքով:

Մարդու իրավունքների պաշտպանը սկսեց հայերի նկատմամբ Ադրբեջանի եւ, առաջին հերթին, այդ երկրի նախագահի կողմից իրականացվող ատելության քաղաքականության ապացույցները ներկայացնելուց, որի վերջնական նպատակը հայ ազգի լիակատար բնաջնջումն է եւ հայկական տարածքների բռնազավթումը, որն Ադրբեջանում որպես «իրենց պատմական հայրենիք» է ներկայացվում: Թաթոյանը Ադրբեջանի նախագահի մի քանի մեջբերում ներկայացրեց. «Հայաստան գոյություն չունի, դա արհեստական գոյացուցյուն է», «Ադրբեջանցիները հայերին լարում են շների պես», «շարունակենք լարել անուղեղ ստախոսներին» եւ այլն: «Լարում են շների պես» արտահայտությունն ընդհանրապես հեշթեգ էր դարձել պատերազմի օրերին: Օմբուդսմենի գրասենյակն ուսումնասիրել է ինչպես Ադրբեջանի նախագահի, այնպես էլ նրա «հետեւորդների» հայտարարությունները սոցիալական ցանցերում: Հատկապես ականջ են ծակւոմ հարցումները «խոշտանգումների ենթարկել հայերին, թե ոչ» եւ «ինչպես կվարվեիք հայ երեխայի հետ» հարցերի ոգով:

Արման Թաթոյանը ներկայացրեց հայ բանտարկյալների սպանության, խոշտանգումների եւ ծեծի մի քանի տեսանյութ: Այդ բոլոր տեսանյութերը նկարահանվել եւ հրապարակվել են սոցիալական ցանցերում ադրբեջանցի զինվորականների կողմից: Այն, թե ինչպես են նրանք ուրախանում Գենադի Պետրոսյանի գլուխը կտրելիս եւ խոզի մարմնի վրա դնելիս, վեր է մարդկային ըմբռնումից: Եվ նրանք բոլորը կրկնում են իրենց նախագահին` օգտագործելով նույն բառերը եւ արտահայտությունները: ՄԻՊ գրասենյակը հրաձգություն է արձանագրել հայկական գյուղերի անմիջական հարեւանությամբ: Ադրբեջանցի զինվորականները Սյունիքի բնակիչներին վախեցնելու համար խոշոր տրամաչափի հրաձգային զենք են օգտագործում: «Վերոհիշյալ ամեն ինչից հետո ես կցանկանայի մի հարց տալ: Ադրբեջանի նախագահն այդ երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է: Նա ուղիղ հրամաններ է տալի «լարելու» եւ «ոչնչացնելու» մասին: Ի ՞ նչ կարելի է սպասել ադրբեջանցի զինվորականներից»,- ասել է ՄԻՊ-ը:

Նրա խոսքով` սահմանների հստակեցման գործընթացի հիմքում, միջազգային օրենսդրությանը եւ պրակտիկային համաձայն, կարեւոր սկզբունքներ են` օրենքի առաջնահերթություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ: Եվ դա ոչ թե հայեցողություն, այլ հրամայական է: Եթե այդ նորմերը չեն հարգվում, գործընթացի օրինականությունը հսկայական կասկածի տակ է դրվում: Գործընթացը, եթե այն արդեն ընթացքի մեջ է, պետք է հիմնված լինի հանձնաժողովի աշխատանքների արդյունքների վրա` ինժեներների, պատմաբանների մասնակցությամբ, տեղական բնակիչների հետ համագործակցությամբ, ինչպես նաեւ սահմանազատման ԽՍՀՄ ժամանակների գոյություն ունեցող քարտեզների կիրառմամբ:

«Այժմ բնակիչների, հատկապես երեխաների իրավունքների կոպիտ խախտում է տեղի ունենում: Կյանքի եւ սեփականության իրավունքի լուրջ սպառնալիքներ են ստեղծվել: Ներքին հանդ գյուղում դպրոցը գտնվում է ադրբեջանական դիրքերից 500 մետր հեռավորության վրա, որտեղից էլ կրակում են: Արդյո՞ք դա բխում է երեխաների շահերից: Խախտվում է ֆիզիկական եւ մտավոր անձեռնմխելիությունը: Մարդիկ կադաստրային կոմիտեի կողմից տրված օրինական փաստաթղթեր են ստացել պետական ​​մարմիններից, սակայն չեն կարողանում ֆիզիկապես օգտագործել իրենց ունեցվածքը. նրանք գտնվում են «ադրբեջանական» տարածքում կամ ադրբեջանցիների նշանակետի տակ: Եվ շատ գյուղերում է այդպիսի իրավիճակ: Սահմանները նշելիս կադաստրային փաստաթղթերի օգտագործման միջազգային դատական պրակտիկա գոյություն ունի:

Այդ մասին նշված է նաեւ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթում: Ընթացող գործընթացի արդյունքում այգիների, արոտավայրերի, իսկ Մեղրիում ջրի օգտագործման հետ կապված հսկայական խնդիր կա: Խախտվել է ձեռնարկատիրական գործունեության իրավունքը. կառավարության որոշմամբ, սահմանի մասին ՀՀ օրենքի հիման վրա Գեղարքունիքի տարածքում 200 հա տարածք տրամադրվել է ընկերությանը: 75 հա տարածքում ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է արվել: Խոսքը հողմաղացների մասին է: Այժմ այնտեղ ադրբեջանցի զինվորականներն են, ինչը ընկերության զրկել է նաեւ մնացած մասն օգտագործելու հնարավորությունից: Գործը փոխանցվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին միջպետական ​​բողոքի ներկայացման համար»,- նշեց ՄԻՊ-ը:

Թաթոյանն արձանագրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը, անկախ նրանից, թե ինչպիսին են զորքերը, բանակը կամ սահմանապահները, չեն կարող հայկական բնակավայրերի անմիջական հարեւանությամբ գտնվել: Առավել եւս, որ նրանք նաեւ սադրանքների են դիմում: «Զենքով մարդիկ, ովքեր ընդամենը 2 ամիս առաջ սպանում եւ խոշտանգում էին մեր հայրենակիցներին: Ուստի մեր պետական ​​մարմինների բացատրությունները համոզիչ չեն թվում: Սակայն իրավիճակին հարկավոր է համապարփակ մոտենալ: Դրոշներն եւ ցուցանակները, որոնք ադրբեջանցիները որպես պատրվակ են օգտագործում` դրանց կողքին զինվորականների կանգնեցնելու համար: Նույնը որպես պատրվակ է օգտագործվում է նրանց շարժման համար: Բանը հասել է նրան, որ մարդիկ խուսափում են հիվանդանոց գնալ գիշերային ժամերին ադրբեջանցի զինվորականների պատճառով:

Իսկ ի՞նչ,  եթե այսպես կոչված «ադրբեջանական» հատվածում, որով մեր ԱԱԾ-ն խորհուրդ է տալիս արագ անցնել, ՃՏՊ կամ հանցագործություն տեղի ունենա: Ո՞ր երկրի օրենսդրությամբ, ո՞ր երկրի ներկայացուցիչների կողմից է իրականացվելու հետաքննությունը: Քանի դեռ այս բոլոր խնդիրները չեն լուծվել, գոտին պետք է ապառազմականացվի: Գործընթացն անընդունելի արագությամբ է ընթանում, սահմանի մեխանիկական որոշում է կիրառվում` հիմքերի բացակայության կամ վատ հիմնավորման պայմաններում, ակնհայտ են հետեւանքների անկանխատեսելիությունը եւ բնակիչների չմասնակցությունը, հաստատված գյուղական կյանքի լիակատար խախտումը, բնակիչների իրավունքների տոտալ կոպիտ խախտումները, եւ անմիջական հարեւանությամբ`  մի երկրի զինվորականներն են, որը էթնիկական զտումներ եւ ցեղասպանություն է հռչակում»,- շեշտեց Արման Թաթոյանը` հավելելով, որ գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի: Օմբուդսմենը նշեց միջազգային կազմակերպությունների կարեւոր դերը` արձանագրելով, որ տեղի ունեցողը հիմնովին հակասում է բոլոր կոնվենցիաներին եւ այլ իրավական ակտերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ