News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Քաղաքացիները ծաղկեպսակ են դրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տան դիմաց. Արդյոք սա չի նշանակում, որ հնձում եք ձեր ցանածը, քանի որ 2018-ին էլ ձեր աջակիցներն էին դագաղներ, ծաղկեպսակներ, սեւ ժապավեններ դնում ՀՀԿ-ականների տների մոտ: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարց ուղղված «Իմ քայլի» պատգամավորներին:

Ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանն ասաց. «Ես թե նախկինում, թե հիմա չեմ ողջունում նման գործելաոճը»:

«Իմ քայլից» Սուրեն Գրիգորյանն էլ հավելեց. «Երբ որ դուք ասում եք՝ ձեր աջակիցները, պետք է հասկանալ. Այն, որ 018-ի հեղափոխության օրերին այդպիսի դրսեւորումներ եղել են հեղափոխությանն աջակցող մարդկանց կողմից, դա մի բան է, այլ բան է, որ պնդենք,  թե հեղափոխական հարթակում կանգնած գործիչները որեւէ հավանություն տված լինեն դրան: Նման բան չի եղել: Քննադատություն է եղել: Ինձ համար նման երեւույթներն անընդունելի են եղել թե 2018-ին, թե հիմա, թե երբեւիցե: Քաղաքական գործիչների նմատմամբ կարող է լինել ամենակոշտ քննադատությունը, բայց իրենց քաղաքական գործունեության շրջանակներում: Անձի դեմ ուղղված ճնշումներն անընդունելի են՝ անկախ այդ գործիչները որ ուժն են ներկայացնում»:«Իմ քայլից» Արուսյկ Ջուլհակյանն էլ հիշեցրեց, որ առաջին անգամ Հայաստանում քաղաքական գործիչների տան մոտ ծաղկեպսակներ դրվել են 2008-ին ներկայիս ընդդիմադիր գործիչների կողմից, երբ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց մի ամբողջ հուղարկավորության տեսարան էր կազմակերպվում օրեր շարունակ. «Երբ խոսք լինի ցանելու մասին, կտեսնեք սկզբնաղբյուրը այդ արատավոր երեւույթի: Ես այդ երեւույթը դատապարտել են 2008-ին, 2018-ին, ինչպես նաեւ հիմա»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ