News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամեն տարի Մեծ Բրիտանիայում հարյունավոր աղջիկներին ստիպողաբար ամուսնացնում են, գրում է The Independent-ը:

Ազգային վիճակագրության վարչության կարծիքով՝ 2017 թվականին183 մարդ է ամուսնացել ծնողների համաձայնությամբ, որոնցից 140-ը՝ փոքրահասակ աղջիկներ: 2006-2016 թվականներին Անգլիայում եւ Ուելսում գրանցվել է շուրջ 3,3 հազար ամուսնություն երեխաների մասնակցությամբ, որոնց մեծանասմությունն աղջիկներ էին:

Այդ խնդրով զբաղվող բարեգործական կազմակերպությունների կարծիքով՝ երեխաներին ամուսնացնում են, քանի որ բրիտանական օրենքները չեն ապահովում նրանց պատշաճ պաշտպանությունը: Չնայած դա հաճախ խնդրահարույց է զարգացող երկրների համար՝ փոքրահասակ աղջիկներին ամբողջ Բրիտանիայի տարածքում ամենուր ամուսնացնում են:

Հաճախ դա տեղի է ունենում կրոնական ամուսնությունների տեսքով. դրանք թույլատրված են օրենքով բոլոր տարիքի մարդկանց համար: Քանի որ Բրիտանիայի տարածքում կրոնական ամուսնությունները չեն գրանցվում, դրանց հստակ թիվը դժվար է պարզել: Բացի այդ, օրենքը թույլ է տալիս, որ 16-17 տարեկան աղջիկներն ամուսնանան ծնողների թույլտվությամբ: Ընդ որում՝ իրավապաշտպանները պնդում են, որ հաճախ ծնողները բռնի կերպով ամուսնացնում են իրենց երեխաներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ