News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավարտվել է գյուղացիական տնտեսությունների վարկավորման աջակցության պետական ծրագրի առաջին փուլը: Այդ մասին այսօր` հունիսի 14-ին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ծրագրի շրջանակներում գյուղացիական 12 հազ. տնտեսություններին տրամադրվել է 7.5 մլրդ դրամ վարկ: Մեկ վարկի միջին չափը 625 հազար դրամ է:

Հիշեցնենք, որ սույն ծրագիրը սկիզբ է առել ապրիլին: Կառավարության որոշմամբ, գյուղացիական տնտեսություններին տրամադրած վարկերի տոկոսադրույքի 4 տոկոսային կետ սուբսիադավորվել է պետական բյուջեից (սահմանամերձ համայնքներում` 6 տոկոսի չափով): Բանկերն իրենց հերթին պարտավորվել են վարկը գյուղացիական տնտեսություններին տրամադրել տարեկան 14 տոկոսով:

Ըստ Ա. Ջավադյանի` կառավարության հետ ներկայում բանակցություններ են տարվում վարկավորման երկրորդ փուլ սկսելու վերաբերյալ:

ԿԲ-ում նպատակահարմար են համարում այն սկսել սեպտեմբերից, քանի որ, ԿԲ նախագահի կարծիքով, ամառային ամիսներին գյուղացիները վարկերն այնքան էլ արդյունավետ չեն օգտագործում` ծախսելով գումարները կենցաղային կարիքների համար: 

Ա. Ջավադյանի տեղեկացմամբ` սուբսիդավորվող վարկերի 90 տոկոսը տրամադրվել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի կողմից: Շուկայում որոշ ակտիվություն են դրսեւորել նաեւ «Պրոկրեդիտբանկը», «Արդշինինվեստբանկը», «Կոնվերս բանկը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ