News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երկրում իր պատմական այցի երրորդ օրը Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը կայցելի հյուսիսային Իրաքի որոշ շրջաններ, որոնք նախկինում հրավվել էին Իսլամական պետության ահաբեկիչների կողմից, հաղորդում է BBC-ն:

2014 թվականին ահաբեկիչները գրավել էին ամբողջ շրջանը՝ ոչնչացնելով պատմական եկեղեցիներն ու թալանելով դրանք: Քրիստոնյաները վերադառնում են այնտեղ 2017 թվականից, երբ ԻՊ-ն ոչնչացված էր այնտեղ:

Հռոմի Պապը նաեւ պատարագ կմատուցի Էրբիլ քաղաքի ֆուտբոլի մարզադաշտում, որտեղ ակնկալվում է մինչեւ 10 000 հավատացյալի ներկայություն:

Կան մտավախություններ, որ պատարագը կարող է հանգեցնել կորոնավիրուսի էլ ավելի մեծ տարածմանը:

Վերջին ամսում Իրաքում կտրուկ աճել են COVID-19-ով վարակման դեպքերը, ուստի դա հովվապետի ամենառիսկային ուղեւորություններից մեկն է:

Կաթոլիկ եկեղեցու 84-ամյա առաջնորդն ու նրա շրջապատն արդեն պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, սակայն Իրաքը ստացել է պատվաստանյութի առաջին խմբաքանակը միայն անցած շաբաթ:

Հովվապետի քառօրյա այցը, որը մեկնարկել է ուրբաթ, նրա միջազգային ճանապարհորդության առաջին ուղղությունն է համավարակի ամբողջ ընթացքում, ինչպես նաեւ պատմության ընթացքում Հռոմի Պապի առաջին այցն է այդ երկիր:

Հաղորդվում է, որ ահաբեկիչների որոշ շիիթական խմբեր դեմ են ներկայացել այդ այցին, ինչը կարող է նշանակել, որ ուղեւորությունը հավասարազոր է երկրի գործերում արեւմտյան միջամտությանը:

Կիրակի Հռոմի պապը կայցելի Մոսուլ՝ ԻՊ նախկին հենակետ, որտեղ կաղոթի Եկեղեցական հրապարակում սունիթ ահաբեկիչների խմբի կողմից պատերազմի ընթացքում զոհերի համար:

Այնուհետեւ կայցելի Իրաքում խոշորագույն եկեղեցի, որը մասնակի ոչնչացվել էր ԻՊ-ի կողմից Կարակոշում, որտեղ վերադարձել են քրիստոնյաներն այդ խմբավորման պարտությունից հետո:

Իրաքի անվտանգության ուժերի շուրջ 10 000 աշխատակից է ներգրավվել այցի ժամանակ Հռոմի Պապին պաշտպանելու համար, ինչպես նաեւ սահմանվել է շուրջօրյա պարետային ժամ, որպեսզի սահմանափակվի կորոնավիրուսի տարածումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ