News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Լելո» կուսակցությունը պահանջում է սկսել հետաքննություն «Պիրվելի» ընդդիմադիր հեռուստաընկերության հրապարակած ձայնագրության գործով, ինչպես նաեւ պահանջում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ Պետական պահպանության ծառայության պետ Անզոր Չուբինիձեի հրաժարականը, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

«2021 թվականի մարտի 6-ին «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում ներկայացված սյուժեում, որը Բերա Իվանիշվիլիի՝ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ Անզոր Չուբինիձեի հետ զրույցն է, պարունակում են կազմակերպված ծանրագույն հանցավորության տարրեր:

«Լելոն» պահանջում է.

Անհապաղ սկսել հետաքննել սյուժեում ներկայացված փաստերը:

Հետաքննության մեջ պետք է ներգրավվեն հեղինակավոր միջազգային քննչական ինստիտուտներ: Հետաքննության վրա ազդեցությունը կանխելու համար պետք է անհապաղ հրաժարական տան վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ Պետական պահպանության ծառայության պետ Անզոր Չուբինիձեն:

«Լելոյի» համար Իրակլի Ղարիբաշվիլիի ցանկացած ձեւաչափով մասնակցությունն ու նրա ներգրավվածությունը անընդունելի է»,-ասված է հայտարարության մեջ:

Կուսակցությունն այդ հայտարարությունն արել է «Պիրվելի» ընդդիմադիր հեռուստաընկերության հեռարձակած ձայնագրությունից հետո:

Ինչպես պնդում են լրագրողները, ձայնագրության մեջ իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ Բերան, քննարկում է 15-ամյա դպրոցականի պատիժը, որը բացասական մեկնաբանություն է թողել Բերայի ֆեյսբուքյան էջում, Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Վրաստանի ներկայիս վարչապետի հետ: Զրույցում նկարագրվում է, թե ինչպես են անչափահասին վիրավորել հարեւանների եւ ծանոթների ներկայությամբ, որից հետո նա այնպես էր վախեցել, որ դադարել էր դպրոց հաճախել: Սյուժեի հեղինակները ենթադրում են, որ զրույցը կայացել է 2015 կամ 2016 թվականին: Վերլուծելով ձայնագրության տվյալները՝ լրագրողները նաեւ եզրակացրել են, որ Բերա Իվանիշվիլին ուներ մարդկանց ցանկ, որոնց պատիժը նա պահանջում էր բարձրաստիճան ոստիկաններից:

Սյուժեի հրապարակմանը զուգընթաց տեղի է ունեցել «Վրացական երազանքի» քաղխորհրդի նիստ, որից հետո կոսակցության մի քանի ներկայացուցիչներ ձայնագրության մասին հայտարարությամբ են հանդես եկել: Կուսակցության առաջնորդներից մեկը՝ Մամուկա Մդինարաձեն, պնդում է, որ սյուժեն խոսակցության մի քանի առանձին մասերի միացում է, որը կայացել է դեռեւս 2010 թվականին, այսինքն՝ նախքան Իվանիշվիլիի կուսակցության իշխանության գալը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ