News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սիրելի աղջիկներ եւ կանայք, Թանկագին մայրեր ու քույրեր. Կուտակված ու չասված երախտիքի խոսքեր կան, որ անցած տարվա աղետաբեր պատերազմի ընթացքում եւ դրանից հետո առիթ ենք փնտրում ձեզ փոխանցելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տոնական տրամադրությունները մնացել են անցյալում, մեր ունեցած կորուստները հանգիստ չեն տալիս, վիրավորված արժանապատվությունը մեզ մղում է անվերջանալի մտորումների եւ, այսպես շարունակ:

Գուցե Մարտի 8-ն է հենց այն առիթը, որ պետք է անկեղծ խոսել մեր անելիքների մասին: Ընդունելով հանդերձ, որ մեր հանրությունը տարբեր կերպ է ընկալում Կանանց միջազգային օրվա խորհուրդը, փորձենք այդ ընդհանրության մեջ առանձնացնել առանցքը, այն գլխավորը, որ արցախցի ամեն մի տղամարդ, մտքում կամ բարձրաձայն, կասեր իր ընտանիքում, իր գործընկեր կանանց, իր ուսանողուհիներին ու աշակերտուհիներին: Շատ քիչ է խոնարհվելը մեր այն մայրերի առաջ, ում զավակները չդարձան մարտի դաշտից, այն կանանց, ում ամուսինները զոհաբերության գնացին՝ թիկունքում ունենալով իրենց ընտանիքների անվերջ սպասումը:

Մեր երկիրը պաշտպանելու ելած զինվորի ու սպայի մոր եւ կնոջ կերպարն այս պատերազմում լրացրեցին ռմբակոծության տակ աշխատող տասնյակ ու հարյուրավոր բժշկուհի-բուժքույրերը, բանակին հաց մատակարարող խոհարարուհիները, նկուղներում աշակերտներ կրթող ուսուցչուհիները, ռազմաճակատի ու թիկունքի իրադարձությունները լուսաբանող լրագրողուհիները եւ Արցախ եկող օգնությունները փաթեթավորող ու մարդկանց հասցնող աղջիկ կամավորականները:

Դուք ձեր առաքելությունը նորից իրականացրեցիք խոնարհ ու լուռ, դուք ձեր գործառույթները կատարեցիք անթերի, ու՞ր է թե ամբողջ երկիրը լիներ այդպես կազմակերպված ու պատասխանատու եւ, առաջին հերթին, օրվա իշխանությունները:

Փա՛ռք ու պատիվ ձեզ, եւ թող 2021թ. Մարտի 8-ը դառնա մեր սխալներն ուղղելու, մեր թերությունները վերացնելու մեկնակետ՝ հանուն վաղվա օրվա, հանուն ձեր երազած ապագայի:

Սիրելի աղջիկներ և կանայք, Թանկագին մայրեր ու քույրեր Կուտակված ու չասված երախտիքի խոսքեր կան, որ անցած տարվա աղետաբեր...

Опубликовано Ashot Ghoulyan - Աշոտ Ղուլյան Понедельник, 8 марта 2021 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ