News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսի (Կիպրոս) նախաձեռնությամբ՝ Եվրախորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունների 30 պատգամավորներ շտապ հարցում են ուղարկել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին:

Պատգամավորները, մասնավորապես, խնդրել են տեղեկատվություն հաղորդել այն մասին, թե ԵՄ-ն կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանից հայ ռազմագերիների եւ այլ կալանավորների, այդ թվում`ք աղաքացիական անձանց եւ կանանց, հայրենադարձությունն ապահովելու համար:

Ադրբեջանը շարունակում է պահել բազմաթիվ հայ ռազմագերիների՝ չնայած հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որը նախատեսում է բոլոր ռազմագերիների վերադարձ:

Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ գերագույն հանձնակատարին հարցրել են նաեւ, թե ԵՄ-ն կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, նրանց քաղաքական նպատակներով շահագործումը կանխելու եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների այցեր ապահովելու համար:

Եզրափակելով՝ եվրախորհրդարանականները հետաքրքրվել են, թե խնդրո՞ւմ է արդյոք Եվրամիությունը ադրբեջանական կողմին իրեն տրամադրել հայ ռազմագերիների ճշգրիտ թիվը, եւ եթե այո, ապա ինչ տեղեկատվություն է տրամադրվել:

Խոսելով գրավոր հարցման մասին՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը հայտարարել է.

«Մենք չենք կարող լռել մարդկության դեմ հանցագործությունների առջեւ: Ահա թե ինչու մենք, տարբեր խմբակցությունների եւ ԵՄ անդամ երկրների իմ գործընկերների հետ միասին, ԵՄ-ին կոչ ենք անում հստակ քայլեր ձեռնարկել նախկինում ձեռք բերված եռակողմ համաձայնագրի 8-րդ կետը կյանքի կոչելու ուղղությամբ, մասնավորապես` Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների, ներառյալ քաղաքացիական անձանց եւ կանանց վերադարձի մասին: Ադրբեջանը բացահայտ խախտում է միջազգային իրավունքը: Մենք պետք է բարձրացնենք այս զուտ մարդասիրական հարցը»,- ասել է պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ