News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Հունաստանի դեմ իր գործողություններով Թուրքիան խախտել է միջազգային իրավունքը եւ ՆԱՏՕ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Երկկողմ վեճերը հարկ է կարգավորել խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով, այլ ոչ ռազմական, եւ իհարկե՝ ոչ սադրիչ գործողությունների ճանապարհով»,- ասել է Բլինքենը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով կոմիտեում, հայտնում է Greek City Times-ը: «Մենք քննադատել ենք այն գործողությունները, այդ թվում՝ Թուրքիայի, որոնք խախտում են միջազգային իրավունքը եւ ՆԱՏՕ-ի առջեւ նրա պարտավորությունները, այդ թվում՝ նրա սադրիչ գործողությունները Հունաստանի դեմ եւ նրա օդային տարածքի խախտումները»,- նշել է նա:

Բլինքենի խոսքով՝ Միացյալ Նահանգները ողջունում է տարաձայնությունների լուծման համար Աթենքի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական շփումների վերսկսումը:

Նա նշել է, որ Եվրամիության եւ մյուս երկրների հետ Թուրքիայի համագործակցության վերսկսումը ավելի արդյունավետորեն է օգնել լարվածության նվազեցմանը: Բլինքենը շեշտել է, որ Միացյալ Նահանգները մտահոգությամբ է հետեւում Միջերկրական ծովի արեւելյան հատվածում իրավիճակին: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պետք է ակտիվ դեր խաղա այնտեղ կայունության ամրապնդմանը նպաստելու գործում:

Բլինքենը նաեւ ասել է, որ Վաշինգտոնը կաջակցի երկգոտի եւ երկհամայնքային ֆեդերացիայի շրջանակում Կիպրոսի խնդրի երկարաժամկետ լուծմանը: «Մենք ներգրավված կլինենք այս հեռանկարն առաջ մղելու ջանքերում, ներառյալ ՄԱԿ-ի չափազանց կարեւոր դերակատարության աջակցումը, ինչպես նաեւ Ամերիկայի անմիջական մասնակցությունն այդ ջանքերին»,- ասել է նա: «Դուք կտեսնեք, որ ամերիկյան դիվանագիտությունը լիովին ներգրավված է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ