News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Դատապարտված հույն ահաբեկիչ Դիմիտրիս Կուֆոդինասը դադարել է 66-օրյա հացադուլը, որի հետեւանքով նա ձեռք է բերել վտանգավոր հիվանդություն, հաղորդում է Associated Press-ը:

63-ամյա Կուգոդինասը, որը դատապարտվել է 11 ցմահ ժամկետով դեռեւս 25 տարի առաջ սպանության համար, որը նա իրագործել էր՝ որպես «նոյեմբերի 17» ձախակողմյա արմատական զինված խմբավորման գլխավոր մարդասպան, սկսել էր հացադուլ՝ պահանջելով տեղափոխել իրեն իր ընտրած բանտը:

Իր փաստաբանի տարածած հայտարարության միջոցով կալանավորը շնորհակալություն է հայտնել «առաջադեմ ժողովրդին», որը համերաշխություն է դրսեւորել «իշխանության անմարդկային համակարգի դեմ պայքարում»:

Վերջին օրերին մի քանի բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ի աջակցություն Կուֆոդինասի պահանջների, իսկ նրա կողմնակիցները կազմակերպել են մի շարք հրկիզումներ եւ վանդալիզմի ակտեր:

Կուֆոդինասը նաեւ քննադատել է «իշխող ընտանիքին, որը ցույց է տվել՝ որքան անողոք են՝ ապակայունացնելով օրենքն ու Սահմանադրությունը»:

Այդկերպ նա ակնարկել էր երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտաքիսին, որը սերում է քաղաքական գործիչների ընտանիքից: 1989 թվականին Կուֆոդինասն ու եւս մեկ մարդ սպանել են Միցոտաքիսի աներորդուն՝ Պավլոս Բակոյանիսին:

Նրա զոհերն են եղել նաեւ ամերիկացի եւ բրիտանացի զինվորականներ: 2002 թվականին Կուֆոդինասի խմբավորումը ցրվել է, եւ նա հանձնվել է իշխանություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ