News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ «լուրջ մտավախություններ» ունի անդամ-պետության` Թուրքիայի գործողությունների կապակցությամբ, բայց պնդել է, որ դաշինքը կարեւոր հարթակ է Անկարայի հետ կապված վեճերը լուծելու համար, հաղորդում է Arab Weekly-ն:

Թուրքիան ՆԱՏՕ-ում իր որոշ դաշնակիցներին զայրացրել է Հունաստանի հետ ծովային տարածքների վեճում իր դիրքորոշմամբ եւ Սիրիայի, Լիբիայի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում իր դերով:

ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները հաջորդ շաբաթ կհավաքվեն Բրյուսելում՝ Բայդենի թիմի հետ անձնական հանդիպման համար:

ՆԱՏՕ-ն վաղուց փորձում էր հարթել Թուրքիայի հետ ներքին տարաձայնությունները՝ մատնանշելով այն դերը, որ Անկարան խաղացել է միլիոնավոր սիրիացի փախստականներին տեղավորելու եւ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի գործում:

Անցյալ տարի դաշինքը «հակամարտությունների կարգավորման մեխանիզմ» է ստեղծել, որպեսզի փորձի խուսափել Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ բախումներից, քանի որ Միջերկրական ծովի արեւելքում լարվածությունը կտրուկ աճել է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ