News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Պատերազմի ավարտից նույնիսկ չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել Միջազգային հումանիտար եւ մարդու իրավունքների իրավունքը: Այս մասին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեի հետ ճեպազրույցի ընթացքում Երեւանում:

«Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների իրավունքը՝ պահելով ռազմագերիներին եւ խաղաղ բնակիչներին: Թուրքիայի անմիջական մասնակցությամբ եւ ղեկավարությամբ տարածաշրջան հազարավոր զինյալներ են տեղափոխվել, ովքեր մասնակցել են Արցախի դեմ ռազմական գործողություններին: Դա ոչ միայն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, այլ նաեւ պարտավորություններ ԵԱՀԿ առջեւ: Այն երկու վտանգավոր նախադեպ է ձեւավորել. հակամարտությունը բռնի լուծելու փորձ եւ այլ շրջաններից զինյալների տեղափոխում ԵԱՀԿ պատասխանատվության շրջան: Դա պետք է խստորեն դատապարտվի»,- շեշտեց նախարարը:

Նախարարն արձանագրեց, որ Էն Լինդի ավելի վաղ պլանավորված այցը տեղի չի ունեցել  լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծած Ադրբեջանի մեղքով: ՀՀ ԱԳՆ ղեկավարը շեշտեց, որ Ադրբեջանի գործողությունները ԵԱՀԿ-ի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների կոպիտ խախտում են: «Պատերազմի ընթացքում Ադրբեջանը, Թուրքիայի արդյունավետ օժանդակությամբ, զանգվածային հանցագործություններ է գործել, էթնիկական զտումներ, ռազմական հանցագործություններ Արցախի հայերի դեմ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, կանանց, երեխաների, ծերերի, քաղաքացիական եւ մշակութային ժառանգության բազմաթիվ օբյեկտներ է ոչնչացրել»,- հիշեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ