News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն եւ խաղաղապահ ուժերի տեղակայմամբ ԼՂՀ հակամարտությունը թեւակոխեց նոր փուլ: Այս մասին հայտարարեց  Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեի հետ ճեպազրույցի ժամանակ Երեւանում:

Նախարարի խոսքով՝ հայկական կողմը հայտարարությունը որպես փաստաթուղթ է դիտարկում, որի նպատակն է վերականգնել զինադադարը: Չնայած այն կարգավորման տարրեր է պարունակում, սակայն ամենակարեւորը բացակայում է՝ կարգավիճակ, որը հիմնված է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի վրա: Կարգավորումն ավարտել հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, շեշտեց նախարարը:

Արա Այվազյանը հայտարարեց, որ տարածաշրջանում վերջին զարգացումները ցույց տվեցին Մինսկի խմբի ուժեղ համանախագահության եւ ուժեղ, համածմբված ԵԱՀԿ-ի անհրաժեշտությունը՝ որպես խաղաղության պատասխանատու մարմին: Այս համատեքստում նա նշեց ներկայիս նախագահի անձնական ներկայացուցչի կարեւոր աշխատանքը:

«Հայաստանն ու հայ ժողովուրդը միշտ խաղաղության կողմնակից են: Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ՝ մենք գիտենք խաղաղության եւ անվտանգության գինը: Հայաստանը կարգավորման բոլոր փուլերում հանդես է  եկել խաղաղության օգտին: Եվ այսօր նույնպես մենք լիովին գիտակցում ենք այն հնարավորությունները, որը հաշտեցումը կարող է բերել տարածաշրջան: Սակայն խաղաղությունը միայն գեղեցիկ բառերը չեն: Արցախի, հայկական Հադրութի ոչնչացումը, հայկական բնակավայրերի ոչնչացումը եւ դրանց տեղում ադրբեջանական բնակավայրերի կառուցումը չի կարող տեւական եւ ամուր խաղաղություն ապահովել»,- հայտարարեց նախարարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ