News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը


Հեղափոխությունից 2,5 տարի հետո ունենք մի իրավիճակ, որ մինչեւ հիմա անհայտ է, թե ովքեր 2008-ի մարտի 1-ին սպանեցին 10 քաղաքացիներին, ով հրաման տվեց գնդակահարել ցուցարարներին փողոցում եւ ինչպես նրանք մահացան: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Այս ընթացքում գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն անընդհատ հավաստիացումներ էին տալիս, թե «Մարտի 1»-ի բացահայտմանը խանգարում են այն մի քանի հետախուզվող մարդիկ, հիմա  դրանց էլ կբերենք, ամեն ինչ կբացահայտվի, բայց կյանքը ցույց է տալիս, որ այն մարդիկ, որոնք ասում են՝ պատրաստ ենք գալ եւ ցուցմունքներ տալ, ՀՔԾ-ն չի  ընդառաջում: Ստացվում է, որ շատ մարդիկ, որ լքեցին Հայաստանը եւ հայտարարում էին, որ քաղաքականհետապնդման են ենթարկվում, եւ այդ հետապնդումը փորձում էին իրենց ձեւակերպմամբ ապացուցել: Այդ պաշտոնյաների մեջ էր նաեւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը»,-ասաց Թովմասյանը:

Նա հրապարակեց միջազգային հեղինակավոր քրեական ոստիկանության՝ «Ինտերպոլի» մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ Ինտերպոլի ազգային բյուրոյին, որում մասնավորապես, ասվում է. «Խնդրում ենք հաշվի առնել, որ իրավաբանական փորձաքննությունից հետո գլխավոր քարտուղարությունը եկել է այն եզրակացության, որ հետախուզվող անձի մասին ծանուցումը չի չի համապատասխանում ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին»: Իսկ այդ հոդվածում ասվում է. «Կազմակերպությանը խստորեն արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական, ռասայական բնույթի որեւէ միջամտություն: Հետեւաբար համապատասխան ծանուցում չի ուղարկվել եւ այդ անձի վերաբերյալ տեղեկությունը՝ Ինտերպոլի դեռեւս 2020-ի ապրիլի 4-ին տվյալների բազայից հանվել է»:

Այսինքն Գեւորգ Կոստանյանի գործը Ինտերպոլը համարել է քաղաքական եւ ըստ էության մերժել է Հայաստանի իրավապահներին հետախուզել Գեւորգ Կոստանյանին: Մինչդեռ մեր դատախազությունն ու ՀՔԾ-ն անընդհատ հյտարարում էին, թե հետախուզում են հայտարարել»,-ասաց Թագուհի Թովմասյանը:

«Ավելին, կոնկրետ դեպքով մերժել են նաեւ մեր երկրի հետ համագործակցել: Սա արդեն լուրջ բան է: Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը կոչ է արել Հայաստանի իրավապահներին անձի նկատմամբ չօգտագործել Ինտերպոլի խողովակները եւ չպահանջել նրա հետախուզումը»,-հավելեց նա:

Պատգամավորը հրապարակեց նաեւ երկրորդ փաստաթուղթը, որով Ինտերբոլի գլխավոր քարտուղարությունն իր բոլոր երկրներում գտնվողն ստորաբաժանումներին, որպեսզի Գեւորգ Կոստանյանի վերաբերյալ տվյալները հանվեն Ինտերպոլի բազայից: Այդ երկրորդ փաստաթղթում նշվում է, որ Ինտերպոլի քարտուղարությունը մերժել է Ինտերպոլի հայաստանյան բյուրոյիկողմից Գեւորգ Կոստանյանի կողմից հայցված կարմիր ծանուցագիրը:

Թագուհի Թովմասյանը նկատեց, որ փաստորեն ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն երկար ժամանակ մեզ ստել են. «Նախ, կա ակնհայտ քաղաքական նրբերանք, որը նկատել է Ինտերպոլը, եւ երկրորդ, փաստորեն, այն մեղադրանքները, որ ասում էին՝ միջազգային բոլոր փաստաթղթերով հիմնավորված են, ըստ էության, այդքան էլ այդպես չէ:

Փաստորեն, մենք «Մարտի 1»-ի գործով ունենք քաղաքական հետապնդվողներ: Այսինքն մենք սրա համա՞ր էինք հեղափոխություն անում, որ ունենքն քաղաքական հետապնդվողներ: Թե՞ մենք «Մարտի 1»-ը բացահայտում ենք քաղաքական հետապնդվողների շարժառիթներով, բա մյուսնե՞րը: Միակ բանը, որ «Մարտի 1»-ի գործով բացահայտված է, դա այն է, որ ունեն քաղաքական հալածյալներ: Սա շառաչուն ապտակ է, որ միջազգային ոստիկանությունը տվեց ոչ թե դատախազությանը կամ ՀՔԾ-ին, այլ մեր երկրին: Սա մեր ամոթն է»,-ասաց նա:

«Փաստորեն մեկ տարի առաջ՝ 2020-ի ապրիլին Ինտերպոլը մերժել է նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետախուզումը, մինչդեռ մեր իրավապահները այսքան ժամանակ ստել են, թե նա հետախուզման մեջ է. ես չգիտեմ՝ վարչապետը գիտի այս մասին, թե ոչ:

Ես կարծում եմ՝ սա պետք է ունենա ուղիղ իրավական հետեւանք եւ այո, պատասխանատուները պետք է նաեւ քրեական պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ մենք չենք կարող այսպիսի խայտառակ փաստաթուղթ ունենանք, բայց էդ մարդիկ ազատ շրջեն»,-ասաց նա:

Թագուհի Թովմասյանը նկատեց, որ Նիկոլ Փաինյանը հայտարարում է, որ «Մարտի 1»-ի գործը ամբողջությամբ չի բացահայտվում, որովհետեւ մարդիկ փախել են երկրից. «Հիմա պարզվում է, որ ոչ թե մարդիկ փախել են, այլ իրենց մերժել են, ասել են՝ դուք զբաղված եք քաղաքական հետապնդում իրականացնելով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը ասում էր՝ մարտի 1-ի գործը բացահայտված է, բայց ձեր խոսքից հակառակն է ստացվում. Արթուր Խաչատրյանը՝ դատախազին
Մարտի 1-ի գործով քրեադատավարական իմաստով բացահայտված վարույթ չկա…
«Շարժվում ենք Հայաստանը ժողովրդավարական արժեքների երկիր դարձնելու ուղիով». ՀՀ նախագահի մարտիմեկյան ուղերձը
15 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում օրվա իշխանություններն ապօրինի կերպով բիրտ ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների...
Նիկոլն իրեն նկատի ունի, երբ ասում է «Մարտի 1-ի» գործի մեղավորները պատժված չեն. Աղվան Վարդանյան
Այսօր մարտի 1-ի հուշարձանի մոտ մի հետաքրքիր լուսանկար աչքովս ընկավ...
Մարտի 1-ն ամենևին էլ սգի օր չէ. մարտի 1-ի պայքարը ու զոհողությունները հասել են իրենց նպատակակետին. Նիկոլ Փաշինյան
Այսօրը` այսօր է, որպես երեկվա հետևանք, վաղը՝ այսօր է լինելու, էլի որպես երեկվա հետևանք և, հետևաբար, վաղը կառուցվում է այսօր…
Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն. Նիկոլ Փաշինյան
Մեծ խնդիրներից մեկն այն է, որ նաեւ քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է, որ 2008-ի մարտի 1-ից անմիջապես հետո նախաքննությունը ոչ միայն…
Այն, ինչ չստացվեց 2008-ի մարտի 1-ին, Հայաստանի ու Արցախի գլխին ջարդվեց 10 տարի անց. 7օր.am
Խորքում իմաստը նույնն է. զիջումների գնալ Արցախի հարցում՝ այդպիսով խարխլելով Հայաստանի անվտանգության ապահովման ու պաշտպանության համակարգը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ