Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 6-ի, տուժել է 16 մարդ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նախարարությունում աղբյուրը:
Tolo News հեռուստաալիքը, վկայակոչելով անվտանգության մարմիններում աղբյուրին, ավելի վաղ հայտնել էր 3 զոհվածի եւ 12 տուժածի մասին: