News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ամերիկյան 21 նահանգի իշխանությունները դատական ​​հայց են ներկայացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դեմ, նրանք պահանջում են չեղյալ հայտարարել Կանադայից Միացյալ Նահանգներ Keystone XL խողովակաշարի շինարարությունը դադարեցնելու որոշումը: Հայցը ներկայացվել է Տեխասի հարավային շրջանի դաշնային շրջանային դատարան, հաղորդվում է դրա տվյալների էլեկտրոնային բազայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բայդենը հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո առնվազն 15 հրամանագիր է ստորագրել: Դրանց թվում էր նաեւ Keystone XL նավթատարի շինարարության չեղարկման հրամանը: Հայցվորները պնդում են, որ Ամերիկայի նոր ղեկավարը որոշում կայացնելիս գերազանցել է իր լիազորությունները: Նրանք պահանջում են համապատասխան հրամանագիրը հակասահմանադրական ճանաչել եւ չեղյալ հայտարարել:

Հայցի ներկայացման նախաձեռնողները Տեխաս եւ Մոնտանա նահանգների գլխավոր դատախազներն են: Նրանք շեշտում են, որ խողովակաշարի շինարարությունը չեղյալ հայտարարելու պատճառով Մոնտանա, Հարավային Դակոտա, Նեբրասկա եւ Կանզաս նահանգներում առնվազն 12 հազար մարդ չի կարողանա աշխատանք գտնել: Բազմաթիվ նահանգների իշխանություններ կզրկվեն հնարավոր շահույթներից: Հայցվորների կարծիքով՝ Keystone XL-ի կառուցման հարցը պետք է համաձայնեցված լիներ ԱՄՆ Կոնգրեսի հետ:

«Իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից նախագահ Բայդենն իր առջեւ խնդիր է դրել չեղյալ հայտարարել նախորդ վարչակազմի բոլոր հաջողությունները՝լիովին անտեսելով իր իշխանության սահմանադրական սահմանափակումները»,- ասվում է Տեխասի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնի կայքում տեղադրված գրառման մեջ: Նա ամերիկյան առաջնորդի՝ խողովակաշարի կառուցման թույլտվությունը հետ կանչելու որոշումն ապօրինի է անվանել:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ավելի վաղ հայտարարել էր, որ Օտտավան հիասթափված է Keystone XL-ի վերաբերյալ Բայդենի որոշումից: Ենթադրվում էր, որ խողովակաշարը թույլ կտար օրական Կանադայից ավելի քան 800 հազար բարել նավթ մատակարարել ամերիկյան Տեխաս եւ Լուիզիանա նահանգների նավթավերամշակման գործարաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ