News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շաբաթ Ճապոնիայի հյուսիս-արեւելքում գրանցվել է 7,2 մագնիտուդով երկրաշարժ, հայտարարվել է ցունամիի վտանգ: Այս մասին հայտնել է ազգային օդերեւութաբանական վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ Միյագի պրեֆեկտուրայում, որի ափին է գտնվել ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը, ցունամիի բարձրությունը կարող է հասնել 1 մետրի: Առափնյա շրջանների բնակչությունը նախազգուշացվում է առափնյա գծին մոտենալու վտանգի մասին:

Երկրաշարժի օջախը տեղակայված էր 60 կմ խորության վրա՝ օվկիանոսի հատակի տակ: NHK հեռուստաալիքը հաղորդել է, որ Ճապոնիայի կառավարությանն առընթեր ստեղծվել է արտակարգ շտաբ՝ կապված տարերքի հարված հետ: Tokyo Electric Power-ի մասնագետները ներկայումս ստուգում են՝ արդյո՞ք երկրաշարժը արտակարգ իրավիճակների է հանգեցրել «Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ-ում:

Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում: Ստորգետնյա ուժեղ ցնցումներ են զգացվել երկրի հյուսիսարեւելյան եւ արեւելյան մի շարք պրեֆեկտուրաներում, ներառյալ Ֆուկուսիմայում, Իբարակիում, Իվատեում, Սայտամայում, Տոկիոյում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ