News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի անվտանգության եւ հետախուզական ծառայությունը հայտարարել է, որ ծայրահեղ աջակողմյան ահաբեկչության վտանգը հյուսիսային երկրում մեծացել է, հայտնում է AP-ն:

Ֆինլանդիայի անվտանգության եւ հետախուզական ծառայությունը (Supo) բացահայտել է ուլտրաաջերի, որոնք 5,5 միլիոն բնակչություն ունեցող երկրում ահաբեկչություն իրականացնելու հնարավորություն եւ դրդապատճառ ունեն: Հատուկ ծառայությունը նաեւ հայտարարել է, որ Ֆինլանդիայում առկա են նման ահաբեկչական սպառնալիքների «կոնկրետ նախապատրաստությունների որոշ նշաններ», սակայն մանրամասներ չի ներկայացրել:

Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, Ֆինլանդիայում ահաբեկչության ամենամեծ սպառնալիքը ներկայումս գալիս է անհատներից կամ փոքր խմբավորումներից, որոնք սատարում են կամ ծայրահեղ աջ կամ իսլամական ֆունդամենտալիստական գաղափարախոսությանը: Ներկայումս Supo-ն վերահսկում է Ֆինլանդիայում շուրջ 390 մարդու գործունեությունը: Նրանց մեծ մասը կապված է իսլամական արմատական գաղափարախոսության հետ, իսկ ծայրահեղ աջերի թիվը հետախուզական ծառայությունը չի նշել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ