News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լեհ հայտնի գրողին երեք տարվա ազատազրկում է սպառնում՝ երկրի նախագահին «դեբիլ» անվանելու համար, հայտնում է AP-ն: Յակուբ Զուլչիկը քննադատել է այն, թե ինչպես է անցյալ տարի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակիցը, արձագանքել ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակին: Զուլչիկի կարծիքով՝ ինքը, հավանաբար, երկար ժամանակի ընթացքում երկրում առաջին գրողն է, որին կդատեն իր գրածի համար:

«Տուգանքները կամ հանրային աշխատանքները, այլ ոչ թե բանտային տարիներն են ամենահարմար պատիժը»,- ասել է գրողը: Զուլչիկը առավել հայտնի է նրանով, որ գրել է մի վեպ, որի հիման վրա նկարահանվել է HBO քրեական սերիալը: 2020 թվականի նոյեմբերին Լեհաստանի նախագահը որոշել էր չշնորհավորել Ջո Բայդենին ԱՄՆ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, քանի որ նրան պաշտոնապես հաղթող չէին հայտարարել՝ նշելով, որ սպասում են «ընտրիչների կոլեգիայի որոշմանը»: Փոխարենը Դուդան Բայդենին շնորհավորել էր «հաջող քարոզարշավի» կապակցությամբ:

«Գրողն արձագանքել է Դուդայի գրառմանը՝ Facebook-ում գրելով, որ երբեք չի լսել այնպիսի բառի մասին, ինչպիսին է «ԱՄՆ ընտրիչների կոլեգիայի որոշումը»: «Ջո Բայդենը ԱՄՆ 46-րդ նախագահն է, իսկ Անջեյ Դուդան դեբիլ է»,- գրել է լրագրողն ու գրողը:

Այժմ Զուլչիկը հրաժարվել է մեկնաբանել մեղադրանքը: Նա Facebook-ում գրել է, որ նախ դատարանը պետք է ապացուցի իր մեղավորությունը կամ անմեղությունը, իսկ հետո լրատվամիջոցներն ու այլ մարդիկ կիմանան այդ մասին: Գրողը նշել է նաեւ, որ ինքը եւ իր փաստաբանը գործի ուղղության մասին լրատվամիջոցներից են իմացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ