News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարտի 24-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ:

Քննարկվել են առաջիկա լիագումար նիստի հետ կապված հարցեր: Նիստի օրակարգում  Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան ու Հաշվեքննիչ պալատի  անդամ ընտրելու մասին հարցերն են: Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի   միջազգային պայմանագրերին  վերաբերվող օրինափաթեթը:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը կներկայացվի կից փաթեթով:   «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» «Նույնականացման քարտերի մասին» օրենքների նախագծերը կքննարկվեն առաջին ընթերցմամբ:

Օրենքների հաջորդ խումբը կրթության ոլորտից է: Լրացումներ և փոփոխություններ են նախատեսվում «Հանրակրթության մասին» ու «Կրթության մասին» օրենքներում:

Լիագումար նիստի օրակարգում «Լեզվի մասին» ու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին հարցն է:

Պատգամավորները նաև հայտարարություններով հանդես կգան:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն առաջարկեց երկարացնել հայտարարությանը տրամադրվող ժամանակը, կառավարության հետ հարց ու պատասխանն էլ դարձնել ամենամսյա: Ազգային ժողովի կանոնակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով կձևավորվի աշխատանքային խումբ:

Խորհրդակցության վերջում Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ լիագումար նիստ է հրավիրվում մարտի 25-ին՝ ժամը 11:00-ին:

Խորհրդակցությանը ներկա էին ԱԺ փոխնախագահը, հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները, աշխատակազմի պատասխանատուներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ