News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Նախ ուզում եմ ասեմ, որ բոլորիդ շատ սիրում եմ, դուք գիտեք, որ ես միշտ փորձում եմ ձեր հարցերին մանրամասն պատասխանել եւ մեծ հարգանք ունեմ ցանկացած մասնագիտության, նաեւ լրագրության վերաբերյալ եւ շատ կարեւորում եմ  ձեր պրոֆեսիոնալ գործունեությունը: Այս մասին ԱԺ-ում լրգրողների հետ զրույցում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախրար Հակոբ Արշակյանը, ով օրեր առաջ հայտնվել էր սկանդալի կիզակետում, երբ սրճարանում հարձակվել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, հարվածել նրան եւ վնասել համակարգիչը:

«Երկրորդ, ես կատարված դեպքի հետ կապված ներողություն եմ խնդրել ականատես եղած քաղաքացիներից, աշխատակիցներից, հիմա նաեւ ուզում եմ ներողություն խնդրել նաեւ հանրությունից, որոնք իրենց տեսադաշտում տեսել են այս դեպքը, ինչպես նաեւ լրագրողական հանրույթից եւ հենց կոնկրետ Փայլակից: Շատ կարեւորելով ձեր պրոֆեսիոնալ մասնագիտական գործունեությունը, ես շատ լուրջ եմ վերաբերվում դրան եւ ցանկանում եմ, որ մենք բոլորս հենց այդպես վերաբերվենք»,-ասաց նա:

Հակոբ Արշակյանը այլ հարցերի չցանկացավ պատասխանել, այդ թվում նրան, թե արդյոք այդ միջադեպի ժամանակ եղել է մի բան, որ տեսախցիկների աչքից դուրս է մնացել, կամ արդյոք լրագրողը հայհոյել է, ինչպես գրել են որոշ լրատվամիջոցներ:

Հիշեցնենք՝ նշված դեպքը տեղի էր ունեցել մարտի 18-ին, Երեւանի սրճարաններից մեկում, երբ նախարարը հարվածել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանի, վնասել նրա համակարգիչն ու հեռախոսը։

Քիչ առաջ Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվեց ինձ վրա. լրագրող Փայլակ Ֆահրադյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Լրագրողները պետք է կրեն բեյջեր, որ նման միջադեպերում չհայտնվեն. ՔՊ-ականը՝ Կիրնցում ոստիկանության բռնության մասին
Տվյալ օպերատորն առանց բեյջի էր եւ ոստիկանությունը գործնականում...
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
Հայաստանյան մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել...
Deutsche Welle-ի բելառուսական  ծառայությունը Մինսկում համարել են ծայրահեղական կազմավորում
Բելառուսի ՆԳՆ-ն Deutsche Welle-ի բելառուսական  ծառայությունը համարել է ծայրահեղական...
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Ամենաշատ