News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ընդունումը կհանգեցնի լրատվամիջոցների ֆինանսական վիճակի վատթարացմանը եւ, որպես հետեւանք, հարված կհասցնի նրանց անկախությանը: Այս մասին մարտի 25-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:

«Այսինքն՝ կամ լրատվամիջոցները ստիպված կլինեն թակել իշխանությունների կամ նրանց մերձավոր օլիգարխների դռները, կամ նրանք պարզապես կփակվեն: Իշխանությունների փաստարկն այն է, որ խաղադրույքները բացասական ազդեցություն են ունենում բնակչության վրա»,- ընդգծեց նա: Սակայն եթե նայեք Հայաստանի տնտեսական վիճակին, ապա, ինչպես նշեց փորձագետը, այն աղետալի վիճակում է: «Հայտնի է, որ երբ բիզնեսը գտնվում է ծանր վիճակում, առաջին բանը, որ անում է, կրճատում է գովազդի ծախսերը: Այս առումով գովազդների քանակը զգալիորեն նվազել է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, քանի որ վճարունակությունը նվազել է ամենուր: Ուստի Հայաստանում ներկայացված միջազգային ընկերությունները սնանկացումից խուսափելու համար ձգտում են գումար չծախսել գովազդի վրա»,- հավելեց Ենոքյանը: Նշենք, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են էլեկտրոնային լրատվամիջոցներում խաղադրույքների գովազդը թույլատրել միայն 22:00 - 07:00:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ