News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Փոխգնդապետ, «Արծիվ 30 Արարատ» մահապարտների կազմակերպության Շտաբի պետ, 55-ամյա Ստեփան Համբարձումյանը պատերազմի առաջին օրը կամավոր մեկնել էր ռազմաճակատ։

«Առավոտյան գնաց Շտաբ, այնտեղից զանգահարեց, ասաց՝ պայուսակը պատրաստեմ, որ ժամանակ չկորցնի, շուտ գնա։ Տղաս էլ էր ծառայում, Եղնիկներում էր։ Ոչ մի լուր չունեինք, շատ անհանգիստ էինք։ Ամեն անգամ զանգելիս հարցնում էր՝ Սուրենը, զանգել է, թե ոչ»,- NEWS. am-ի հետ զրույցում պատմեց փոխգնդապետ Ստեփան Համբարձումյանի կինը՝ Հասմիկ Համբարձումյանը։

Ստեփան Համբարձումյանի որդին՝ Սուրենը, պետք է զորացրվեր հոկտեմբերի 5-ին, սակայն պատերազմի պատճառով նրա զորացրումը հետաձգվել էր։

«Պատերազմի ժամանակ ամեն ինչից կտրված էինք, կապ չունեինք, չգիտեինք՝ մեր շուրջն ինչ է կատարվում, միայն տեսնում էինք, որ մեր դիմաց են գալիս, մենք էլ կռվում էինք։ Պատերազմի երրորդ օրն էր մեզ սկսեցին վերևից ինքնաթիռներով ռմբակոծել, լսեցինք, որ Շուշիի ՀՕՊ-ը չկա, Մատաղիսը, Ջաբրայիլը, Թալիշը չկա ։ Այդ կողմի վրա միայն մենք էինք մնացել, շրջափակման մեջ էինք, չգիտեինք՝ ինչ է կատարվում։ Տեսնում էինք, որ մեր տարածքից են մեզ հարվածում, բայց չէինք հասկանում՝ ինչ է կատարվում։ Մենամարտեր ենք ունեցել դանակով, նռնակով, եղել է, որ տեխնիկայով եկել են, բայց փախել են»,- հիշեց Սուրենը։

Հոկտեմբերի 11-ին Ստեփան Համբարձումյանը մեկ շաբաթով վերադարձել էր տուն։

«Հիշում եմ՝ վերելակի դիմաց ամբողջ ընտանիքով սպասում էինք, որ իրեն դիմավորենք։ Հաճախ էինք զրուցում։ Հայրիկս շատ էր ուշադրություն դարձնում ուսմանս ու անգամ պատերազմի ընթացքում՝ զանգերի ժամանակ, այդ մեկ շաբաթվա ընթացքում ասում էր, որ խոստանամ՝ ինչ էլ լինի, ուսմանս մասին չեմ մոռանալու»,- նշեց Ստեփան Համբարձումյանի դուստրը՝ Քնարիկ Համբարձումյանը։

Հասմիկ Համբարձումյանը պատմում է, որ այդ ընթացքում էլ Ստեփանը մտովի մարտի դաշտում էր․ ասում էր՝ բոլորն ինձ համար Սուրո են, իրենց տեսնում եմ, երեխաս է աչքիս առաջ գալիս. «Ամուսինս Մարտակերտում էր, այնտեղ, որտեղ ինքն էր, Եղնիկները երևում էին։ Ասում էր՝ պայթյուն էր լինում, լեռը կարմրում էր»։

Հոր զոհվելու մասին Սուրենն իմացել է հոկտեմբեր 25-ին Շուշիի ճանապարհին։

«Մեզ նահանջ էին տալիս, ասում էի՝ չեմ կարող, պապան կռվում է այստեղ, ես ո՞նց իջնեմ․․․»։

Սմբատ Համբարձումյանը զոհվել է փրկելով զինվորի կյանք։

«Երբ ես վիրավորվեցի, ինձ իջեցրին դիրքերից, և հրամանատարական ողջ պատասխանատվությունն ընկավ Ստեփանի վրա։ Մարտերից մեկի ընթացքում սուլոցը լսելիս Ստեփանը ձեռքով հրում է զինվորին, զինվորն ընկնում է, իսկ ինքը չի հասցնում թաքնվել։ Ինքը, լինելով զինվորի հայր, հասկացավ, որ զինվորի կյանքն ավելի թանկ էր, քան իրենը»,- ավելացրեց «Արծիվ 30 Արարատ» մահապարտների կազմակերպության փոխնախագահ Եփրեմ Մարգարյանը։

Ստեփան Համբարձումյանը նահատակվել է հոկտեմբերի 21-ին։ Հուղարկավորվել է հոկտեմբերի 29-ին «Եռաբլուրում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա...
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ