News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին: Այս մասին մարտի 26-ին «Տավուշի մարզի 2021-2025 թվականների զարգացման ռազմավարությունը. նորարարությունները եւ դոնոր կազմակերպությունների դերը» ծրագրի քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Մենք երկարաժամկետ համագործակցության պլատֆորմ ունենք, որն ուղղված է Հայաստանի մարզերում խոցելի տարածքների զարգացմանը, որը ներառված է նաեւ CEPA-ի հիմնական ուղղություններում: Տավուշի մարզն այն վայրերից մեկն է, որտեղ ԵՄ-ն ակտիվորեն ծրագրեր է իրականացնում: Մենք կշարունակենք ֆինանսավորել տուրիզմը (այդ թվում՝ նորարարական զբոսաշրջությունը), գյուղատնտեսությունը եւ փոքր բիզնեսի զարգացումը»,- ասաց դեսպանը:

Նա հույս հայտնեց, որ Տավուշի զարգացումը համահունչ կլինի ԵՄ ռազմավարությանը՝ նշելով կորոնավիրուսից եւ պատերազմից տուժածներին աջակցություն ցուցաբերելու կարեւորությունը, «կանաչ» միջավայրի՝ որպես կարեւոր ոլորտներից մեկի զարգացման ծրագրերի իրականացումը՝ որպես համավարակի հետեւանքների հաղթահարման կարեւոր ուղղություն:

«Բոլորս գիտենք, թե որքան դժվար էր անցյալ տարին, եւ Տավուշի մարզը նույնպես զգաց բացասական ազդեցությունները:
Շատ կարեւոր է բարձրացնել մարդկանց իրազեկությունը պատվաստումների վերաբերյալ: Մեր բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն, եթե կորոնավիրուսը տարածվի: Հուսով ենք, որ ամեն ինչ կարվելի կորոնավիրուսի հետեւանքները նվազագույնի հասցնելու համար»,- հավելեց Անդրեա Վիկտորինը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Ամենաշատ