News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այս պահից սկսած ՀՀ անվտանգության խորհրդի շենքը Թուրքիայի դեսպանատունն է Հայաստանում, իսկ ԱԺ քարտուղարը Թուրքիայի դեսպանը եւ Թուրքիայի շահերը սպասարկողը: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Դեմիրճյան փողոցում հանրհավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Հետեւաբար, ՀՀ քաղաքացիները պետք է ԱԽ քարտուղարին վերաբերվեն իբրեւ Թուրքիայի գործակալ Հայաստանում: Ամեն ինչ շատ պարզ է. ՀՀ-ում կա երկու քաղաքական գիծ, մի գիծը Նիկոլն է եւ խմբակը, որոնք ուզում են կեղծ խաղաղասիրական լոզունգների անվան տակ Հայաստանը տանել վերջնական կործանման, որը մենք թույլ չենք տալուԵրկրորդ ուղղությունը մենք ենք, որ ուզում է պահպանել մեր ազգային արժեքները, մեր պետականությունը, Արցախը, չհրաժարվել մեր պահանջատիրությունը, կառուցել ազգային պետություն եւ առանց զիջելու զարգանալ: Հայաստանում պետք է հաղթի այդ ուղղությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» անելիքների մասին, նա ասաց. «Մինչեւ մարտի ապրիլի 22-ը մեր շարժումը սկսում է այցելություններ մարզեր: Երկրորդ փուլը, երբ ինքը հրաժարական տ, այդ 14 օրերի ընթացքում պետք է այդ դե յուրե հրաժարականը դարձնել դե ֆակտո եւ հեռացնել նրան: Եթե ամեն դեպքում անկախ մեր կամքից երկիրը գնա ընտրությունների, երկու կարեւոր բան կուսակցությունները պարտավոր են հայտարարել. առաջինը, որեւէ պարագայում որեւէ կուսակցություն, որեւէ ձեւաչափով չի համագործակցելու այդ դավաճանի հետ: Երկրորդ, այդ ընտրությունները չպետք է լինեն սովորական ընտրություններ, պետք է լինեն դավաճանին հեռացնելու, հայրենիքը փրկելու ծրագիր ընտրության միջոցով»:

Ընդդիմության հանրահավաքի վերջում մեկնարկեց ավանդական երթը, որը կանցնի Բաղրամյան, Սարյան, Մաշտոց պողոտաներով եւ կավարտվի Ֆրանսիայի հրապարակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ