News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Կիրակի Վենեսուելայի կառավարությունը մեղադրել է Facebook-ին «թվային տոտալիտարիզմի» մեջ, երբ սոցցանցը 30 օրով արգելափակել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի էջը կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածելու դեմ քաղաքականությունը խախտելու համար, հաղորդում է Reuters-ը:

Այս հանգստյան օրերին Facebook-ը հայտնել էր Reuters գործակալությանը, որ նա նաեւ տեսանյութ է նկարել, որում Մադուրոն գովազդել է Carvativir-ը՝ դեղամիջոց, որը պատրաստված է Վենեսուելայում, եւ ինչպես պնդում է նախագահը, կարող է բուժել հիվանդությունը: Facebook-ը հայտարարել է, որ հետեւում է Առողջապահության համախշարհային կազմակերպության հրահանգներին, որ ներկայում չկան դեղամիջոցներ, որոնք կարող են բուժել կորոնավիրուսից:

Կիրակի Վենեսուելայի տեղեկատվության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Facebook-ը բռնել է համավարակի դեմ պայքարին ուղղված կոնտենտի ճանապարհը:
«Մենք թվային տոտալիտարիզմի ականատեսներն ենք, որն իրագործվում է վերազգային ընկերությունների կողմից, որոնք ցանկանում են պարտադրել իրենց օրենքն աշխարհի երկրներին»,-հայտարարել են նախարարությունում:

Միեւնույն ժամանակ վենեսուելացի բժիշկները նախազգուշացրել են, որ կորոնավիրուսի վրա Carvativir-ի ազդեցությունը հաստատված չէ: Դեղամիջոցը մշակված է ուրցի հիման վրա, որը բույս է, որը երկար դարեր շարունակ օգտագործվել է ավանդական բժշկության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ