News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունն ամերիկյան ընկերությունների հետ աշխատում է երկրի բակիչների համար անձնագրեր եւ հավաստագրեր ներմուծելու ուղղությամբ, որոնք պատվաստվել են նոր կորոնավիրուսի դեմ, կիրակի հայտնել է The Washington Post թերթը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ երկրում կյանքը կսկսի վերադառնալ նորմալ հունի մեջ արդեն ամռանը: Բացի այդ, ընդգծում է թերթը, կաճեն ընկերությունների թիվը, որոնք պնդում են ամերիկացիներից արված պատվաստումների մասին ապացույցներ ստանալու անհրաժեշտության մասին:

The Washington Post-ի տվյալներով՝  «պատվաստման անձնագրերի» մշակմամբ զգալի չափով կզբաղվի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը: Այդ ամիս Սպիտակ տունը ստանձնել է  այդ հարցում դաշնային կառույցների գործողությունները համակարգողի դերը: Ակնկալվում է, որ անվճար փաստաթղթերը կարելի է ստանալ սմարթֆոնների համար հավելվածների միջոցով:

Այդ առումով իշխանությունները բախվում են մի շարք խնդիրների հետ՝ ներառյալ առողջապահության ոլորտում տվյալների գաղտնիությունն ապահովելը: Նրանք ցանկանում են համոզվել, որ բոլոր հայրենակիցները կկարողանան ստանալ «պատվաստման անձնագիր»: Կառավարությունը մտադիր է մշակել համակարգչային համակարգեր, որոնք դժվար է կոտրել, եւ հավաստագրեր, որոնք անհրար է կեղծել: Ինչպես նշում է The Washington Post-ը, այդպիսի նախաձեռնությունը ստիպում է պատվաստվել բազմաթիվ ամերիկացիներին, որոնք դեմ են պատվաստմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ