News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Իրանը չի դադարեցնի ուրանի 20% հարստացումը, քանի դեռ չեն վերացվել ԱՄՆ պատժամիջոցները, հաղորդում է Press TV-ն՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային:

«Ուրանի 20% հարստացումը համապատասխանում է ՀՀԳՊ-ի 36-րդ կետին եւ կդադարեցվի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը վերացնի բոլոր պատժամիջոցները»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Իրանը չի դադարեցնի իր ընթացիկ միջուկային գործունեությունը, քանի դեռ չեն վերացվել բոլոր պատժամիջոցները: «Բայդենի վարչակազմը ժամանակ է կորցնում, եւ եթե շուտով չկարողանա վերացնել պատժամիջոցները, Իրանը կձեռնարկի հաջորդ քայլերը, որոնք էլ ավելի կկրճատեն ՀՀԳՊ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները»,- հավելել է պաշտոնյան:

Ավելի վաղ Politico-ն հոդված էր հրապարակել, որում պնդում էր, որ ԱՄՆ-ն այս շաբաթ նոր բանակցային առաջարկով կփորձի հաղթահարել 2015-ի միջուկային գործարքի փակուղին:

Հրապարակմանն ի պատասխան ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը նշել է, որ ԱՄՆ-ը ՀՀԳՊ-ին կրկին անդամակցելու առաջարկների կարիք չունի: «Դա միայն քաղաքական որոշում է պահանջում...»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
Իրանի հետ ԱԷՄԳ-ի բանակցությունները դադարեցվել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով
Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր...
ԱԷՄԳ-ը ակնկալում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին. Գրոսի
ԱԷՄԳ-ը ակնկալում է ստանալ իր հարցերի պատասխանները...
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
Ամենաշատ