News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի և արտգործնախարարի մահը դադար է առաջացրել Թեհրանի եւ ՄԱԿ-ի միջուկային ծրագրի հարցով դիտորդական մարմնի բանակցություններում, Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին։

«Նրանք սգի մեջ են, և ես պետք է հարգեմ դա»,- ասել է Գրոսին՝ ելույթ ունենալով Հելսինկիում միջուկային համաժողովում:

«Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր ընդմիջում է, որը, հուսով է, կավարտվի մի քանի օրվա ընթացքում։

Գրոսսին նաև ասել է, որ ԱԷՄԳ-ն ծրագրում է շարունակել Իրանի հետ տեխնիկական բանակցությունները, սակայն դրանք դեռ չեն կայացել՝ Էբրահիմ Ռաիսիի և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մահվան պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
ԱԷՄԳ-ը ակնկալում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին. Գրոսի
ԱԷՄԳ-ը ակնկալում է ստանալ իր հարցերի պատասխանները...
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
ԱԷՄԳ-ի ղեկավարը դժգոհ է Իրանի և իր կազմակերպության միջև համագործակցության մակարդակից
Հունվարին Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի...
Ամենաշատ