News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի համար Մոսկվայի հետ հարաբերությունները մի տեսակ հաստատուն են՝ անկախ նրանից, թե ով է Հայաստանում իշխանության գլուխ, եւ ինչ տեսակետներ նա ունի: Այս մասին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Պատասխանելով այն կարծիքը մեկնաբանելու խնդրանքին, թե վերջին երկու տարիներին երկու երկրների հարաբերությունները որոշ չափով վատացել են, նախագահն ասել է. «Սա ավելի շուտ գնահատական է, հավանաբար, Մոսկվայից կամ Ռուսաստանից»: Նրա խոսքով, հայերի ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ հեռավոր արտասահմանում գտնվող սփյուռքի ներկայացուցիչները, համաձայն են, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական գործընկերն է:

«Ինձ թվում է, որ երկու գործոն շատ կարեւոր է: Մեկը կոչվում է վստահություն: Երկրորդը՝ կանխատեսելիություն: Մեր հարաբերությունները պետք է լինեն այնքան հասկանալի եւ այնքան խորը, որ 100%-ով վստահենք միմյանց: Եւ պետք է այնպես լինի, որ բացարձակ կանխատեսելիություն լինի: Նման հարաբերություններում անկանխատեսելիությունը շատ վտանգավոր է այսպիսի աշխարհում»,- ասել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ