News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Զուտ տեսականորեն, մի օր, հավանաբար այո, բայց ե՞րբ... Մի քանի տարո՞ւց: Ես չգիտեմ։ Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր են նորմալ հարաբերություններ Երեւանի ու Բաքվի միջեւ:

«Չեմ կարող պատասխանել: Հայաստանի համար այս ամենը չափազանց ցավոտ է, ինչպես ժամանակին ցավոտ էր Ադրբեջանի համար: Բայց մինչ հարաբերությունների կարգավորման կամ որեւէ նախագծի մասին խոսելը, կան շատ ցավոտ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Ադրբեջանում հայ գերիներ կան, Հայաստանում ու Արցախում ադրբեջանցի գերիներ չկան, Ադրբեջանում կան: Եւ դրանք ընտանիքներ են, մարդիկ... Դա շատ ցավալի է Հայաստանում: Եթե դրան նայեք միջազգային իրավունքի աչքերով, դա սխալ է: Տարբեր բաների մասին խոսելուց առաջ, կարծում եմ, այս պահին շատ ճիշտ կլիներ, եթե Ադրբեջանը վերադարձներ բոլոր ռազմագերիներին՝ ցուցաբերելով որոշակի մարդասիրական եւ մարդկային վերաբերմունք... Բացի այդ, կա անհետ կորածների խնդիր... Նրանց հարազատներն ամեն օր ապրում են դժոխքի ու դրախտի արանքում... Խոսքը փոքր թվի մասին չէ: Շատ հարցերի պատասխաններ գտնվում են սահմանի այն կողմում: Ադրբեջանը կարող է օգնել այս ընտանիքներին՝ տրամադրելով տեղեկատվություն կամ մարմիններ»:

Նշենք, որ Սարգսյանը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե սխա՞լ էր արդյոք, որ Հայաստանը նույնիսկ պատերազմի ընթացքում չի ճանաչել Ղարաբաղը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ