News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


2020թ. 44–օրյա պատերազմում զոհված Արտյոմ Կիրակոսյանի հայրը՝ Արթուր Կիրակոսյանը համոզված է, որ զինվորական Գոռ Իշխանյանը զինվորներին հրաման է տվել՝ ստելով,  թե նրանց տանում են պահեստ, բայց դիտավորյալ տարել են ու սպանել։ Այս մասին այսօր՝ մարտի 31–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուրը՝ պնդելով, որ եթե զինվորները մնային իրենց դիրքերում, ապա նրանց կյանքին վտանգ չէր սպառնա։

«Ես վկա ունեմ, ով լսել է Գոռ Իշխանյանի հրամանը, նա ռացիայով հրաման է տվել, խաբել, թե տանում են պահեստ...Կարծում եմ՝ սա անգրագիտության արդյունք է եղել կամ էլ նա հոգեկան խանգարում ուներ։ Մենք հետախույզ, դատապաշտպան ենք դարձել, ինչո՞ւ  ես պիտի 53 օր ման գայի իմ երեխուն ու անընդհատ խաբեին մեզ։ Պաշտպանության նախարարություն գոյություն չունի, այնտեղ հավաքվածները ոնց որ դարմայեդների հավաքածու լինեն»,– ասաց զոհվածի հայրը։

Արթուր Կիրակոսյանի որդին մեկ ամսվա ժամկետային զինծառայող է եղել։  Վերջին անգամ որդու հետ Արթուրը խոսել է հոկտեմբերի 9–ին, իսկ երկու օր անց՝ հոկտեմբերի  11–ին եղել է հրամանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ